Մատչելի հղումներ

Գերմանիայում 97-ամյա քաղաքացին մեղավոր է ճանաչվել նացիստական ռազմական հանցագործությունների մեջ


Գերմանական դատարանը մեղավոր է ճանաչել 97-ամյա մի կնոջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նացիստական համակենտրոնացման ճամբարում մեքենագրուհի աշխատելու ընթացքում ավելի քան 11,000 մարդու սպանությանը նպաստելու համար, երեքշաբթի օրը հաղորդել է NDR հեռուստաընկերությունը:

Հյուսիսային Իցեհո քաղաքի շրջանային դատարանը 97-ամյա Իրմգարդ Ֆուրշներին դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման: Նա դատապարտվել է հաշվի առնելով անչափահասների մասին օրենքը, քանի որ հանցագործության պահին նա ընդամենը 18 տարեկան է եղել: Ֆուրշները աշխատել է Շտուտհոֆ համակենտրոնացման ճամբարում 1943-1945 թվականներին։

Ֆուրշների դատավարության սկիզբը հետաձգվել էր 2021 թվականի սեպտեմբերին, քանի որ նա կարճ ժամանակով «փախուստի էր դիմել»: Սակայն նրան բռնել էին դատարան չներկայանալուց ժամեր անց:

Այս ամսվա սկզբին կայացած դատավարության ժամանակ իր եզրափակիչ խոսքերում, Ֆուրչները նշել է, որ ցավում է տեղի ունեցածի համար և ափսոսում է, որ այդ ժամանակ եղել է Շտուտհոֆում:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG