Մատչելի հղումներ

ԱՄՆ օրենսդիրներն աշխատում են ավարտել կառավարության ծախսերի գործարքը նախքան արձակուրդները. Ուկրաինայի օգնությունը առաջնահերթություն է


ԱՄՆ օրենսդիրները  սեղմ ժամկետ ունեն՝ ընդունելու  մինչև հաջորդ սեպտեմբեր ամսվա դաշնային կառավարությանը ֆինանսավորող զանգվածային օրինագիծ: ԱՄՆ ռազմական բյուջեի չափն ու ծավալը, ինչպես նաև ուկրաինական հակամարտության համար օգնության նոր փուլը բարձր մակարդակի քննարկման կետերից են: 

Տարեվերջին ի հայտ են գալիս կրիտիկական հարցեր. Բայդենի ղեկավարած Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինա Patriot հրթիռային համակարգեր ուղարկելու հարցը՝ պայքարելու ռուսական ագրեսիայի դեմ: ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի խոսքով՝ այդ աջակցությունը կենսական է:

«Քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորող զանգվածային հարձակումների պատճառով երկիրը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում: Մենք պետք է կանխենք դա, և միակ ճանապարհը Ուկրաինայում ամենուր հակաօդային պաշտպանության ավելացումն է»,- ABC-ին ասել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։

ԱՄՆ օրնսդիրները նաև պայքարում են՝ ավարտելու օրենսդրության տարեվերջյան փաթեթը, որը ֆինանսավորում է կառավարությանը ընթացիկ ֆինանսական տարվա համար: Բայց նրանք չեն կարողացել ներգաղթի բարեփոխման նոր օրենքներ հաստատել, քանի որ COVID-ի ժամանակ ներգաղթը սահմանափակող Թրամփի հայտնի քաղաքականության ծրագիրը պետք է ավարտվի այս շաբաթ:

Դեմոկրատ սենատոր Ջո Մանչինի խոսքով՝ «Այդ ծրագիրը (Համար 42) պետք է երկարաձգվի այնքան ժամանակ, մինչև մենք կարողանանք իսկապես ներգաղթի բարեփոխումներ իրականացնել»:

Հանրապտականները զգուշացնում են, որ ներգաղթի սահմանափակումների վերացումը կարող է ճգնաժամ առաջացնել սահմանին։ Թեքսասի կոնգրեսականներից մեկը CBS-ին ասել է, որ սարսափելի իրավիճակ է:

Ըստ հանրապետական Թոնի Գոնսալեսի՝ «Դա ներգաղթյալների մեծ ալիք կառաջացնի ի վնաս բոլորին»:

2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումը հետաքննող կոմիտեն նույնպես կհրապարակի իր վերջնական զեկույցն այս շաբաթ: Հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆը CNN-ի «Inside Politics»-ին ասել է, որ մեղադրանք կառաջադրվի:

«Ապացույցները կան, որ Դոնալդ Թրամփը քրեական հանցագործություններ է կատարել ընտրությունները տապալելու իր ջանքերի մասով, և, դիտարկելով այն որպես նախկին դատախազ, կարծում եմ, որ դրանք բավարար են նախագահին մեղադրանք առաջադրելու համար»:

ԱՄՆ Կոնգրեսի ներկա կազմի անշխատանքներին մինչեւ տարվա ավարտ մնացել է ընդամենը հինգ աշխատանքային օր: Հունվարին տեղի կունենա նոր Կոնգրեսի երդմնակալությունը, և հանրապետականները մեծամասնություն կստանան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:

Ուկրաինայի օգնությունը ԱՄՆ Կոնգրեսի առաջնահերթ քննարկվող հարցերից է
please wait

No media source currently available

0:00 0:01:56 0:00

XS
SM
MD
LG