Մատչելի հղումներ

‘’Փեթրիոթ’’ հակահրթիռային համակարգն Ուկրաինա մեկնելու համար սպասում է Կոնգրեսի որոշմանը


Միացյալ Նահանգներն այս շաբաթվա ընթացքում վերջնական տեսքի էր բերում ‘’Patriot’’ տիպի հրթիռային համակարգեր Ուկրաինա ուղարկելու ծրագիրը: Այս մասին որոշման շուրջ հայտարարությամբ Կոնգրեսը հանդել կգա եկող շաբաթ: Ծրագրի մեջ է մտնում նաեւ մարդասիրական օգնությունը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արդեն մի քանի ամիս է, որ խնդրում էր ԱՄՆ-ին, Ուկրաինա առաքել ‘’Patriot’’ տիպի հրթիռային համակարգեր: Թեև ԱՄՆ-ը պաշտոնապես չի հայտարարել նման համակարգեր Ուկրաինա ուղարկելու որոշման մասին, Ռուսաստանը շփոթված վիճակում հանդես է գալիս նախազգուշական հայտարարություններով: Օրինակ այդ երկրի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ ‘’ցանկացած սպառազինության համակարգ, այդ թվում Patriot-ը, ինչպես նաև նրանց սպասարկող անձնակազմերը, կդառնան Ռուսաստանի զինված ուժերի համար օրինական առաջնահերթ թիրախներ’’:

Պենտագոնը, չնայած հանդես չի եկել այդ զենքերն առաքելու որոշման մասին որեւէ հայտարարությամբ, այնուամենայնիվ հասկացրել է, որ Ռուսաստանի մեկնաբանությունները չեն կարող ազդել իր կողմից ընդունվելիք որոշումների վրա: Օրինակ, Պենտագոնի խոսնակ, գեներալ Փեթ Ռայդերի խոսքերով, ‘’ԱՄՆ-ը չի պատերազմում Ռուսաստանի դեմ, սակայն ուշադրության կենտրոնում է պահում Ռուսաստանից պաշտպանվելու համար Ուկրաինային աջակցելու հարցը’’:

Կան որոշակի տեղեկություններ, որ Ռուսաստանը պատրաստվում է ծանր նոր ռմբակոծություններ սկսել Ուկրաինայում: Ուկրաինայի բանակի հրամանատարներն էլ ասում են, որ քաղաքացիական թիրախներին խփելն է Ռուսաստանի ռազմավարությունը:

‘’Կրեմլը հասկանում է, որ կարճաժամկետ հեռանկարում անհնար է հաղթել այս պատերազմում, այդ պատճառով ձգտում է հակամարտությունը վերածել հյուծելու նպատակ ունեցող երկարատեւ զինված առճակատման’’, ասում է ուկրաինական բանակի գեներալ Օլեկսի Գրոմովը:

Իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսում օրենսդիրները շուտով կհաստատեն Ուկրաինային ռազմական և հումանիտար օգնությու առաքելու ևս մեկ փուլ: Հիշեցնենք, որ նախագահ Ջո Բայդենն անցյալ ամիս Կոնգրեսից հավելյալ 37 միլիարդ դոլար էր խնդրել այդ նպատակի համար:

Հումանիտար օգնության եւ ‘’Պատրիոտ’’ հակաօդային համակարգի հետ այլ համակարգեր Ուկրաինա առաքելու որոշման մասին հայտարարությամբ Կոնգրեսը հանդես կգա եկող շաբաթվա ընթացքում:

Իսկ ՄԱԿ-ում շրջանառվող բանաձեւում ասվում է, որ Ռուսաստանը կարող է մեղադրվել Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների մեջ։

Արամ Վանեցյան

Քեթրին Գիփսոն

XS
SM
MD
LG