Մատչելի հղումներ

Սպիտակ տունը ներկայացնում է COVID-19-ի ‘’Նախապատրաստության ծրագիր’’


Սպիտակ տունը հինգշաբթի օրը հրապարակել է COVID-⁠19 ձմեռային ‘’Պատրաստվածության ծրագիր’’, որի մեջ մտնում են անվճար տնային թեստերն ու ամբողջ երկրում պատվաստումների հասանելիությունը:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասված է, որ չնայած COVID-19-ն այլեւս չունի կործանարար այնպիսի ուժ, ինչպես նախկինում, այս հիվանդության վարակն այնուամենայնիվ շարունակում է տարածվել: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) վերջին տվյալների համաձայն, աճել են հիվանդության գրանցված դեպքերը, մեծացել է հոսպիտալացումների եւ մահացությունների թիվը:

Սպիտակ տունը հայտնել է, որ ի լրումն արդեն գոյություն ունեցող անվճար թեստավորման կայքերի, սկսած հինգշաբթի օրվանից, բոլոր ընտանիքները կարող են պատվիրել ընդհանուր առմամբ տնային չորս թեստ, որոնք անմիջապես փոստով կառաքվեն անվճար:

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նաև ընդլայնում է անվճար թեստերը կարիքավոր անձանց անվճար սնունդ տրամադրող մինչև 500 խոշոր հաստատությունների համար:

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Հավիեր Բեկերան հինգշաբթի օրը նամակ է ուղարկել բոլոր նահանգապետերին՝ նշելով այն գործողությունները, որոնք նրանք պետք է ձեռնարկեն՝ ձմռանը սպասվող դեպքերի և հոսպիտալացումների գործում պատրաստ լինելու համար:

Սույն հոդվածում կիրառվել են Associated Press-ից ստացված տեղեկություններ:

XS
SM
MD
LG