Մատչելի հղումներ

«Փառքից մոլորվածը» եւ Ռուսաստանի պատմության էջերի սեւ բծերը


‘’Ռուսաստանը շարունակելու է ոչնչացնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները: Այո, մենք դա անում ենք: Բայց հիշեք, թե ով սկսեց այս ամենը’’, հայտարարում է Ռուսաստանի նախագահ Պուտինը, որը մեծաթիվ վերլուծաբանների ու հոգեբանների կարծիքով, իրեն շրջապատել է ‘’տիկնիկ’’ պաշտոնյաներով, զվարճանում է իր մասին նրանց կողմից արտաբերվող գովասանքի խոսքերով, դրանով իսկ` կորցնում կապն իրականության հետ, իրեն համարում այնպիսի ցար, որը պատմության մեջ է մնալու որպես երկրի տարածքն ընդլայնած միապետ:

Թեեւ նախկինում նա խոստանում էր, իր խոսքերով ասած, ‘’հատուկ գործողությունն’’ արագ ավարտել Ուկրաինան բռնակցելով, այժմ այս պատերազմը համարում է «երկար գործընթաց», ամենեւին չկորցնելով Պետրոս Մեծի համբավը ձեռք բերելու կիրքը:

Ինչպես Սախարովի անվան կենտրոնի տնօրեն Սերգեյ Լուկաշևսկին է «Ամերիկայի Ձայն»-ին ասում, եթե Մարդու իրավունքների խորհրդում նախկինում կային գոնե համարձակ հարցեր տվող անդամներ, որոնց Պուտինը երբեմն ստիպված էր լինում պատասխանել նյարդայնացած, ապա վերջին հանդիպման ընթացքում տիրում էր բացարձակ սիմֆոնիա, հարմոնիա: Հանդիպման ընթացքում բոլորը, գոնե արտաքնապես, ցույց էին տալիս, կամ ստիպված էին ցույց տալ այլ պետության հողեր զավթելու նկատմամբ իրենց հիացմունքը:

Ռուսաստանի սեւ բծերն ու «փառքից մոլորվածը»
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

‘’Պուտինը ձեռնամուխ է լինում բոլոր հնարավոր միջոցներով արդարացնել իր կողմից սանձազերծված ագրեսիան, որից Ռուսաստանի հասարակությունն արդեն լիովին տուժում է’’, ասում է Լուկաշեւսկին։

‘’Կարծես թե հայտնվել ենք 16-18 դարերում, երբ պետության ղեկավարի կողմից որպես օրհնություն է ներկայացվում նոր տարածքների զավթումը’’, ասում են վերլուծաբանները, նշելով, որ Ազովի ծովն ամբողջությամբ ռուսական համարելով, Պուտինն իրեն ուզում է դասել պետրոսառաջինների շարքում: Ուկրաինայի նկատմամբ Արեւմուտքի լիակատար աջակցությունից իրեն կորցրած Պուտինը, վիրավոր գազանի պես դիմում է անհույս քայլերի, որոնք վերածվում են պատերազմական հանցագործությունների:

‘’Պուտինն ապրում է իր պատրանքների աշխարհում, ինչը շատ վտանգավոր է հենց Ռուսաստանի համար’’, ասում են փորձագետները: Ժողովրդական ազատություն կուսակցության քաղխորհրդի անդամ, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Նատալյա Պելևինայի խոսքերով, Ռուսաստանի նախագահն իսկապես հավատում է, որ պատմության մեջ է մտնելու որպես Ռուսաստանի տարածքն ընդլայնած ռուսական ցար:

‘’Նրա համար չկա քննադատություն լսելու որեւէ տեղ։ Ամենուր նա տեսնում է միայն գլխի հաստատող շարժումներ, ակնհայտորեն ապրում է սեփական պատրանքների աշխարհում, ինչն ասիտիճանաբար ավելի ու ավելի վտանգավոր է դառնում Ռուսաստանի համար’’, ասում է նա:

Նրա կարծիքով, Պուտինն ակնհայտորեն տառապում է մեգալոմանիայով` սեփական անձի կարեւությունը գերագնահատելու հիվանդությամբ։ Հիվանդություն, որը բուժում գրեթե չունի եւ շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Նախագահական աթոռն էլ ամբողջ կյանքի անբաժան ընկեր դարձնելու փորձով` Պուտինը թույլ է տալիս ռազմավարական այնպիսի սխալներ, որոնք ոչ թե կերտելու են փառքով լցված պատմություն, այլ թողնելու են հաստ ու սեւ բծեր այդ պատմության էջերում:

XS
SM
MD
LG