Մատչելի հղումներ

Թրամփի ընկերությունը մեղավոր է ճանաչվել անձնական գույքի եկամտահարկերը չվճարելու համար 


Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությունը մեղավոր է ճանաչվել հարկային խարդախության մեղադրանքով, բարձրաստիճան ղեկավարների կողմից իրականացված սխեմայով անձնական գույքի, ինչպիսիք են բնակարանները և շքեղ մեքենաները, եկամտահարկից խուսափելու համար:

Որպես պատիժ, «Trump Organization»-ը կարող է տուգանվել մինչև 1,6 մլն դոլար։

Կազմակերպության ֆինանսական ղեկավար Ալեն Վայսելբերգը նախկինում մեղավոր էր ճանաչվել 15-ամյա ծրագրի մշակման մեջ: Նա ցուցմունք է տվել դատավարության ժամանակ՝ խոստացված հինգ ամսվա ազատազրկման դիմաց։

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին հրապարակված մեղադրական դատավճիռը կայացվել է նախկին նախագահի և նրա բիզնեսի վերաբերյալ Մանհեթենի շրջանային դատախազի եռամյա հետաքննության արդյունքում:

XS
SM
MD
LG