Մատչելի հղումներ

Ստամբուլի ույղուրները արդարություն են փնտրում  Չինաստանում հրդեհից տուժած ազգակիցների համար


Uyghur Protest in Istanbul
Uyghur Protest in Istanbul

Մուհամմադ Մեհմեդ Ալին կորցրել է մորը և չորս քույրերին նոյեմբերի 24-ին Չինաստանում հրդեհի հետևանքով։ «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նա Չինաստանի իշխանություններին մեղադրել է կրակը չմարելու մեջ:

Ցուցարարներից մեկը Մոհամմադ Մեհմեդ Ալին էր, ով հրդեհի հետևանքով կորցրել էր մորը և չորս քույր-եղբայրներին։

Վերջին անգամ Ալին Չինաստանում իր ընտանիքի հետ կապ է ունեցել 2016 թվականին։ Նա ասում է, որ իմացել է նրանց մահվան մասին սոցիալական ցանցերից։

«Սկզբում չէի կարողանում հավատալ դրան։ Դեպքից երկու օր անց ես տեսա մորս և կրտսեր քրոջս դիակի լուսանկարը։ Հետո նորից ուշադիր նայեցի սոցցանցերում ու պարզեցի, որ մեր շենքը այրվում է»,-պատմել է նա։

Ալին Չինաստանից սովորելու է մեկնել է Թուրքիա 2016 թվականին, երբ Չինաստանի կառավարությունը թուրքական փոքրամասնություն կազմող ույղուրներին թույլատրել է ճանապարհորդել:

Հաջորդ տարի Ալին ասում է, որ իր հայրն ու ավագ եղբայրը կալանավորվել են: Նա չգիտի, թե արդյոք նրանք դեռ ողջ են։ Չինաստանն այդ կալանավայրերն անվանում է մասնագիտական կրթության և վերապատրաստման կենտրոններ։

Հետազոտողները ասում են, որ մոտ մեկ միլիոն ույղուրներից և այլ ազգային փոքրամասնությունների խմբերից տարվել են Սինցզյանում գտնվող կալանավայրեր:

«Ես չեմ ուզում, որ աշխարհը լռի, երբ մենք նման հալածանքների ենք ենթարկվում, երբ մարդիկ այսպես այրվում են»,-«Ամերիկայի ձայնին» ասել է Մեհմեդ Ալին։

Ցուցարարներն ասում են, որ այրվող շենքի ելքերը կողպված էին Չինաստանում COVID-ի քաղաքականության պատճառով:

Վերջինիս իշխանությունները հայտնում են, որ առնվազն 10 մարդ է զոհվել։ Ցուցարարները պնդում են, որ զոհերի թիվը հասնում է տասնյակների:

«Այդ կողպեքի պատճառով մարդիկ իրականում չէին կարողանում դուրս գալ իրենց տնից, թեև հրդեհ էր։ Ահա թե ինչու 44 ույղուրներ, այդ թվում՝ երեխաներ, այդ թվում՝ ութ ամսական երեխա, զոհվել են կրակի տակ»։ ույղուր ցուցարար Բուրհանը։

Տեղի իշխանությունները հրդեհի պատճառ են համարում անսարք էլեկտրական ցանցը:

Միջադեպից հետո ույղուրական սփյուռքը բողոքի ցույցեր է սկսել Չինաստանում, Ստամբուլում Վաշինգտոնում և այլուր։

Ցուցարարներն ասում են, որ Չինաստանն ավելի խիստ է պարտադրում COVID-ի վերաբերյալ իր քաղաքականությունը հատկապես ույղուրներին:

Ցուցարարներից Ջևլան Մեհմեդի խոսքով՝ «COVID-ի քաղաքականությունն իրականացվում է ույղուրների դեմ՝ Չինաստանում նրանց ցեղասպանության քաղաքականությունն արագացնելու նպատակով։ Որովհետև չինացիների և ույղուրների նկատմամբ չի կիրառվում նույն հավասար քաղաքականությունը։ Այն շատ ավելի խիստ է կիրառվում ույղուրների նկատմամբ»։

Տեղեկություններ կան, որ Չինաստանի որոշ քաղաքներ թուլացրել են COVID-ի սահմանափակումները՝ ի պատասխան բողոքի ցույցերի:

XS
SM
MD
LG