Մատչելի հղումներ

Չինաստանում ճնշում են ցույցերը, ինչի արդյունքում դրանք տարածվում են դեպի այլ երկրներ


Չինաստանում քովիդի վարակի պատճառով ուժի մեջ մտած նոր սահմանափակումների պայմաններում այստեղ վերջերս սկսվեցին բողոքի մեծ ցույցեր:

ԱՄՆ-ի արձագանքը եղել է խաղաղ ցույցեր անցկացնելու մարդանց իրավունքը հարգելու կոչը, որով հանդես է եկել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող

Ջոն Քըրբին: Սակայն Կապիտոլիումում

ԱՄՆ-ի օրենսդիրներն ավելի խիստ երանգ են տալիս իրենց խոսքին: Օրինակ, ինչպես սենատոր Մարկ Ուորներն է ասում. «Մենք տեսնում ենք, թե ինչպես է չին ժողովուրդը կանգնում այդ երկրի Կոմունիստական կուսակցության դեմ: Եվ խնդիրը միայն COVID-ի դեմ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը չէ: Չինացիներն ապացուցում են, որ ուզում են ապրել ավելի ազատ երկրում, հեռու` կառավարության խիստ վերահսկողությունից’’, ասում է նա:

Չինաստանի կառավարությունը հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն փոքրամասնություն կազմող մահմեդական ույղուրների բնակավայրում սկսված հրդեհը սկսվել էր համաճարակի դեմ իրականացվող քաղաքականության պատճառով:

Իսկ քաղաքական վերլուծաբանները պարզապես զարմանք են արտահայտում Չինաստանում անցկացվող բողոքի նման ցույցերի համար:

‘’Ամերիկայի Ձայն’’-ին ‘’Զում’’-ի միջոցով տված հարցազրույցում Նյու Յորքի Հոֆսթրայի համալսարանի իրավաբանության դասախոս Ջուլիան Կունն ասում է, ‘’Մարդիկ դիմում են այս քայլին, գիտակցելով, որ բանտ են նետվելու: Եվ իսկապես սա մի մեծ ցնցում է, երբ մարդիկ պատրաստ են հրապարակավ հանդես գալ հակակառավարական ակցիաներով: Այսինքն, սա ցույց է տալիս, թե որքան հիասթափված են մարդիկ հիմա’’, ասում է նա:

Արդեն երթեր են կազմակերպվում ու անցկացվում աշխարհի այլ քաղաքներում: Երկուշաբթի օրը նման մի ցույց անցկացվեց Վաշինգտոնում, Պետդեպարտամենտի մատույցներում:

Չինաստանում ուժի մեջ մտած խիստ քաղաքականությունը, որի նպատակը վիրուսի տարածումը կանգնեցնելն է, չի կարողանում կանգնեցնել մարդկանց դժգոհության տարածումը։

Արամ Վանեցյան

Անիթա Փաուել

XS
SM
MD
LG