Մատչելի հղումներ

Հռոմի Պապը Ուկրաինայի դեմ պատերազմը համեմատել է Ստալինի հրահրած սովին, որի պատճառով միլինավոր ուկրաինացիներ էին մահացել


Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ուկրաինացիների դեմ իրականացվող պատերազմը համեմատել է 1930-ականների «սարսափելի ցեղասպանության» հետ, երբ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինը սովի առաջ կանգնեցրեց մարդկանց։

Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդկանց համար իր ամենշաբաթյա ուղերձում Պապը հիշատակել է Սովետական Ուկրաինայում 1932-1933թ.-ի հայտնի «Հոլոդոմոր» անունը ստացած տեխնածին սովը, որի հետևանով միլիոնավոր ուկրաինացիներ մահացան։

«Այս շաբաթ լրանում է Հոլոդոմորի սարսափելի ցեղասպանության տարելիցը։ Դա 1932-33 թվականներին սովի միջոցով մարդկանց ոչնչացում էր, որը արհեստականորեն առաջացրել էր Ստալինը»,- ասել է Պապը՝ աղոթքի կոչով դիմելով մարդկանց. «Եկեք աղոթենք այս ցեղասպանության զոհերի համար և այսքան ուկրաինացիների՝ երեխաներ, կանայք, տարեցներ, ովքեր այսօր տառապում են ագրեսիայի պայմաններում»։

Հարյուրավոր տարիներ շարունակ ուկրաինական լեզուն, մշակույթը և անկախ ինքնության ցանկացած արտահայտություն ոչնչացվել են սկզբում Ռուսական կայսրության, իսկ ավելի ուշ՝ Խորհրդային Միության կողմից:

«Հոլոդոմորը» կամ «սովամահությունը» գյուղատնտեսությունը կոլեկտիվացնելու Ստալինի ջանքերի հետևանքն էր։

Այն պահից, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Ֆրանցիսկոս Պապը հիշատակում է Ուկրաինան իր գրեթե բոլոր հրապարակային ուղերձներու և մի քանի անգամ ասել է, որ ճգնաժամը սպառնում է միջուկային զենքի օգտագործմամբ, որն անվերահսկելի գլոբալ հետևանքներ կունենա:

Անցյալ ամիս Հռոմի Պապն առաջին անգամ ուղղակիորեն աղաչեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել «բռնության և մահվան շղթան» Ուկրաինայում։

XS
SM
MD
LG