ԱՄՆ-ում գործող Human Rights Watch-ը մեղադրում է թուրքական իշխանություններին աֆղան փախստականների զանգվածային արտաքսման մեջ։
Ահմադի համար, ոչ չի ցանկանում բացահայտել իր ինքնությունը, դժվար ժամանակներ են։ Նա ԱՄՆ-ում վերապատրաստավծ օդաչու էր, ով կռվում էր թալիբների դեմ։ Այս վերջին տարին նա Ստամբուլում էր՝ սպասելով ամերիկյան ապաստանի դիմումի ընթացքին:
Նախկին ավղան օդաչուն պատմում ՝. «Ես գիտեմ մի քանի հոգու, ովքեր արտաքսվել են, և նրանցից մի քանիսը նախկին զինվորականներ էին: Թալիբներն ասում են, որ ներել են նախկին կառավարության զինվորականներին, բայց չեն ներել։ Մենք լուր ենք լսում, որ այդ զինվորականները դեռ սպանվում են, առևանգվում թալիբների կողմից»:
Թուրքիայի միգրացիայի կառավարման նախագահությունը հայտնել է, որ այս տարի ավելի քան 50,000 աֆղանցիների է արտաքսել Աֆղանստան օդային ճանապարհով։
Մինչդեռ ևս 240 հազարին հետ են դարձրել Իրանի սահմանից կամ արգելել են մուտք գործել:
Այս ամիս հրապարակված Human Rights Watch-ի զեկույցում Թուրքիայի իշխանություններին մեղադրում են հարկադրանքի կիրառման և աֆղաններին անխտիր արտաքսելու մեջ:
Human Rights Watch-ի Թուրքիայի ավագ հետազոտող Էմմա Սինքլեր Ուեբի խոսքով՝ «Մենք տեսնում ենք, որ այդ մարդկանց, ընդհանուր առմամբ, հավաքում են քաղաքներում, մեծ ոստիկանական տեղափոխում տեղահանման կենտրոններ, իսկ հետո ստիպում են ընդունել կամավոր վերադարձը: Զեկույցի վերնագիրն է՝ «Ինձ ոչ ոք չի հարցրել, թե ինչու ես հեռացա Աֆղանստանից»։ Եվ դա ամփոփումն է այն փաստի, որ զեկույցում ոչ ոքի չի առաջարկվել ապաստանի հայց ներկայացնելու հնարավորություն»։
Թուրքիայի իշխանությունները կտրականապես հերքում են հարկադրանքի մեղադրանքը։
Թուրքիան ընդունել է մոտ չորս միլիոն փախստականների, հիմնականում սիրիացիներ։ Այնուամենայնիվ, փախստականների և հաջորդ տարի կայանալիք ընտրությունների վերաբերյալ հանրային դժգոհության աճով պայմանավորված՝ կառավարությունը վախենում է ավելի շատ փախստականներից:
Ըստ Աֆղանստանի փախստականների համերաշխության ասոցիացիայի ղեկավարնԱլի Հեքմատի՝ «Նոր աֆղան փախստականները, որոնք այսօր ժամանում են Թուրքիա, ավելի ու ավելի շատ են, քան սիրիացի փախստականները։ Այսպիսով, թուրքական կառավարությունը վախենում է աֆղան փախստականների նոր ալիքից»։
Ակնկալվում է, որ Թուրքիայի մոտալուտ ընտրություններին զուգահեռ աֆղանցիների ներգաղթը կակտիվանա։ Իշխանությունները նաև հայտարարեցին, որ Աֆղանստանի բազմաթիվ բնակության թույլտվություններ Ստամբուլում չեն երկարաձգվում, այդ թվում՝ Ահմադի: Նրա ժամկետը լրացել է այս ամիս:
Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ-ի ապաստանի իր դիմումի վերջին հարցազրույցին ընդամենը շաբաթներ են մնացել, ինչը հույս է տալիս վերամիավորվելու իր կնոջ և չորս երեխաների հետ:
«Ես հույս ունեմ հասնել Միացյալ Նահանգներ, քանի որ իմ ընտանիքը Միացյալ Նահանգներում է: Ես վախենում եմ, ինչպես ցանկացած անգամ, երբ քայլում եմ փողոցում, վախենում եմ, որ ոստիկանությունը կարող է փաստաթուղթ խնդրել, իսկ ես չունեմ: Ես կարող եմ բախվել արտաքսման հետ, ուստի ես շատ եմ վախենում Աֆղանստան վերադառնալուց»,-ասել է նա։
Առաջիկա շաբաթները կարող են որոշել Ահմադի կյանքը. արտաքսումը Աֆղանստան և մեռնելու հավանականությունը, կամ ընտանիքի հետ վերամիավորումը: