Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի համար ռազմական տեխնիկա մատակարարողների դեմ


ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի համար ռազմական տեխնոլոգիաներ մատակարարողների դեմ։

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի անհատների և ընկերությունների անդրազգային ցանցի նկատմամբ, որոնք ներգրավված են եղել Ռուսաստանի հետ ռազմական տեխնոլոգիաների գնման և մատակարարման մեջ, քանի որ այդպես նրանք նպաստում են Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակմանը:

Յելենը, Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, լրագրողներին հայտնել է նաև, որ պատժամիջոցները կկիրառվեն 14 մարդկանց և 28 կազմակերպությունների նկատմամբ, սակայն հրաժարվել է մանրամասներ տրամադրել:

«Սա մեր զանգվածային ջանքերի մի մասն է՝ հակազդելու ռուսական ռազմական գործողություններին և կանխելու հիմնական սարքավորումների հասանելիությունը՝ պատժամիջոցների և արտահանման վերահսկողության միջոցով», - հավելել է Ելենը լրագրողներին:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG