Մատչելի հղումներ

Ուկրաինան ապավինում է ԱՄՆ աջակցությանը.  հուսով են, որ նոր Կոնգրեսը չի կրճատի օգնությունը


ԱՄՆ միջանկյալ ընտրությունները կարող են զգալի ազդեցություն ունենալ Ուկրաինայի վրա՝ հաշվիառնելով ԱՄՆ աջակցությունը պատերազմի ժամանակ:

Կիևի փողոցներում մարդիկ անհանգստանում են ոչ միայն Ռուսաստանի հաջորդ հարձակման համար, այլ նաև, թե ԱՄՆ միջանկյալ ընտրություններն ինչպես կազդեն Ուկրաինային տրամադրվողաջակցության վրա։

Ուկրաինայի պաշտոնյաներն ու քաղաքացիները հույս ունեն, որ անկախ նրանից, թե ով է վերահսկումԿոնգրեսը, ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային կշարունակվի:

Կիևում բնակվող քաղաքական վերլուծաբան Միկոլա Դավիկյուկի խոսքով՝

«Մենք չունենք ֆավորիտներ կամ կուսակցություն, որը կցանկանայինք հաղթեր: Մեր հիմնականնպատակն է շարունակել գործընկերությունը զենք, փող, քաղաքական, աշխարհաքաղաքական ևդիվանագիտական աջակցություն ստանալու համար»։

Վերլուծաբանը շեշտում է, որ Ուկրաինայի համար ԱՄՆ-ին որպես կայուն գործընկեր ունենալը շատկարևոր է։ Նա կարծում է, որ թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ամերիկայի մոտեցումն Ուկրաինայի նկատմամբ, ավելի շատ վերաբերումեն քարոզարշավի հռետորաբանությանը, քան ԱՄՆ քաղաքականության փոփոխություններին. «Ես ավելիքան համոզված եմ, որ աջակցությունը կպահպանվի: Մենք ոչ միայն լավ ընկերներ ենք, այլ նաևընդհանուր արժեքներով գործընկերներ: Երկուսս էլ արևմտյան ժողովրդավարության կողմն ենք ևպայքարում ենք ինքնավարության և բռնապետության դեմ»։

Դավիդյուկի գործընկերները, սակայն, պոտենցիալ խնդիրներ են տեսնում ԱՄՆ-ի շարունակականաջակցության շուրջ:

Քաղաքական վերլուծաբան Վոլոդիմիր Ֆեսենկոն կարծում է՝

«Մենք կարող ենք խնդրի առաջ կանգնել, եթե հանրապետական մեծամասնությունը ընդդիմանա ևավելի քննադատաբար մոտենա Բայդենի վարչակազմի բյուջեի առաջարկներին։ Ինչպես արդեն ասել են՝«այլևս ոչ մի դատարկ չեկ»: Փորձելու են ավելի շատ վերահսկողություն ունենալ բյուջեի գործընթացի վրա, վերահսկել ծախսերը»։

Ըստ Կիլի ինստիտուտի Ուկրաինայի աջակցության հետախույզի՝ Ուկրաինային ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնության հարցում ԱՄՆ ընդհանուր պարտավորությունը գերազանցում է52 միլիարդ դոլարը: Եվրամիության երկրներն ու կառույցները պարտավորվել են ավելի քան 29 միլիարդդոլար տրամադրել:

Կիևի փողոցներում ուկրաինացիները հույս ունեն, որ Ուկրաինայի հանդեպ հաստատակամ է ԱՄՆ-ի հավատարմությունը պատերազմում հաղթելու և վերականգնվելու հարցում:

«Կարծում եմ՝ աջակցությունը կշարունակվի։ Դա իսկապես անհրաժեշտ է, և ես կարծում եմ, որ նրանք դահասկանում են».

«Ես անհանգստացած եմ: Կցանկանայի, որ աջակցությունը շարունակվի։ Մենք ավելի արագ կհաղթենք, եթե մեզ աջակցեն».

«Հուսով եմ, որ աջակցությունը կշարունակվի։ Եթե ոչ, ամեն դեպքում մենք ինքնուրույն կհաղթենք»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նման կարծքիներ հայտնեցին Կիևում ապրող ուկրաինացիներ:

XS
SM
MD
LG