Մատչելի հղումներ

ԱՄՆ միջանկյալ ընտրությունների քարոզարշավը, ըստ որոշ մասնագետների, դարձել է նախկինների ճակատամարտ


Բարաք Օբաման պաշտոնից դուրս է եկել 2017 թվականից, բայց դեռ համարվում է քարոզարշավների ավարտն ազդարարողը, ով վերջին քայլն է անում ամբողջ երկրում դեմոկրատներիի օգտին ձայներ հավաքելու համար:

«Հանրապետական քաղաքական գործիչները շահագրգռված չեն խնդիրների լուծմամբ: Նրանք շահագրգռված են ձեզ զայրացնելով, իսկ հետո գտնել որևէ մեկին, ում մեղադրում են: Եվ նրանք հույս ունեն, որ դա ձեզ կշեղի այն փաստից, որ իրենք չունեն իրենց սեփական պատասխանները»,-հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։
Հանրապետականի կողմից նույնպես հարթակում է ծանոթ դեմք, ծանոթ խոսքերով.
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է՝ «Ընտրությունները կեղծվել են, գողացել են, հիմա մեր երկիրը կործանվում է։ Ես երկու անգամ առաջադրվել եմ, երկու անգամ հաղթել եմ»։

Մինչ ամերիկացիները մասնակցում են միջանկյալ ընտրություններին, նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես դուրս են եկել քարոզարշավի, որպեսզի օգնեն դեմոկրատներին պահպանել իրենց դիրքերը՝ մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և նրանց 50 տեղերը Սենատում:

Երկկուսակցական քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող Թևի Տրոյի խոսքով՝ «Թրամփն, օրինակ, կարող է լցնել հանրահավաքների դահլիճները, քանի որ նա լավ խոսող է, սիրում է դա անել և զվարճացնում է: Օբաման լավ խոսնակ է, բայց ես նրան չէի դիտի որպես զվարճացնողի, մինչդեռ Բայդենը ոչ լավ խոսնակ է, ոչ էլ շատ զվարճալի: Դա կարող է բացատրել փաստը, որ դեմոկրատներն իրականում այդքան էլ չեն օգտագործում Բայդենին եզրափակիչ պայքարում»:

Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների միայն 40%-ն է հավանություն տալիս Բայդենի աշխատանքին, դրա համար որոշ նահանգներում Օբաման առավել պահանջված է:

«Ես այստեղ եմ՝ ձեզ խնդրելու քվեարկել»,-ասել է նա։

Օբամայի նպատակն է օգնել պաշտպանել Բայդենի օրենսդրական օրակարգը նրա պաշտոնավարման մնացած երկու տարիների ընթացքում: Թրամփի համար դա անձնական է։ Ըստ Չիկագոյի համալսարանի ամերիկյան քաղաքականության պրոֆեսոր

Ուիլյամ Հաուելի՝ «Խոսքը վերաբերում է Կոնգրեսի մանդատներ հավաքելուն, բայց նաև 2024 թվականի ընտրապայքարի համար հիմքեր դնելուն, ինչպես նաև ապահովելու, որ Թրամփը մնա Հանրապետական կուսակցության դրոշակակիրը ապագայում»:

Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրությունների ամենահայտնի հանրապետական հավակնորդն է, չնայած հարյուրավոր դատական հայցերի՝ կապված նրա հարկերի, բիզնես գործարքների, սեռական ոտնձգությունների մեղադրանքների և 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա իր կողմնակիցների հարձակման հետաքննության հետ:

Միջանկյալ ընտրությունները սովորաբար հանրաքվե են իշխանության ղեկին գտնվող վարչակազմի վերաբերյալ, և վերջին շրջանի գնաճի պատճառով Բայդենը գտնվում է ծանր վիճակում:

Այնուամենայնիվ, դիտորդներն ասում են, որ երբ Թրամփն ուշադրության կենտրոնում է, Բայդենին հնարավորություն է ընձեռում համախմբել դեմոկրատներին։
«Ամերիկյան ժողովրդավարությունը հարվածի տակ է, քանի որ Միացյալ Նահանգների պարտված նախկին նախագահը հրաժարվել է ընդունել 2020 թվականի ընտրությունների արդյունքները։ Նա հրաժարվում է ընդունել ժողովրդի կամքը։ Նա հրաժարվում է ընդունել այն փաստը, որ պարտվել է»,-ասել է Բայդենը։

XS
SM
MD
LG