Մատչելի հղումներ

Կեղծ հաշվեհամարներն` ընդդեմ ամերիկյան ընտրությունների


2022 թվականի գրեթե ամբողջ ընթացքում, ինչպես հետախուզության ավագ վերլուծաբան Բրայան Լիսթոնն է ասում, ԱՄՆ-ի սոցիալական ցանցերում կեղծ հաշվեմարները եղել են Ռուսաստանից:

Օգոստոս ամսից, երբ մոտենում էին ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները, այդ օգտատերը սկսեցին կեղծիքներ տարածել ընտրությունների մասին, փորձելով վարկաբեկել դրա ընթացքը եւ կազմակերպման բնույթը, ինչպես նաեւ լուրեր տարածեցին քվեաթերթիկների լցոնումների մասին: Նրանք սոցիալական ցանցերից օգտվողներին փորձում են համոզել, որ ‘’դեմոկրատները պատրաստվում են գողանալ ընտրությունները’’։

Լիսթոնը հետազոտողների այն ցանցի մեջ է, որտեղ ընդգրկված կիբերանվտանգության փորձագետներրը, այսպես ասած, սանրում են սոցիալական լրատվամիջոցները, հայտնաբերելու եւ վերացնելու համար կեղծ տեղեկությունները, որոնք Ռուսաստանից բացի, գալիս են նաեւ Չինաստանից եւ Իրանից:

Լիսթոնն ասում է, որ որքան էլ իրենք պայքարում են ընդդեմ կեղծ լուրերի տարածման, մտավախություն ունի, որ ընտրությունների օրն այդ ցանցերում փորձեն հրահրել բռնություն կամ ոտնձգություններ:

Արիզոնա նահանգի բնակիչներից մաթեմատիկոս Դիլան Մըրֆին ասում է, թե օտարերկրյա դերակատարները կարող են ապատեղեկատվություն և դավադրության տեսություններ տարածել սոցիալական ցանցերի միջոցով և ամերիկացիներին միմյանց դեմ հանել:

Արիզոնա նահանգում Դոնալդ Թրամփի շատ կողմնակիցներ շարունակում են պնդել, որ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփի ձայները խլել են հօգուտ Բայդենի:

Եվ այս ամենի գլխավոր պատճառը տարածվող ապատեղեկատվությունն է:

Այնպես որ, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ, ավելի են ակտիվանում այլ երկրներից կազմակերպվող ապատեղեկատվության ծավալները, փորձելով ազդել ավելի դյուրահավատ ամերիկացիների վրա` ի նպաստ նոր խժդժությունների:

XS
SM
MD
LG