Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է վերադառնալ իշխանության՝ պաշտոնանկ արվելուց մեկ տարի անց։ Գրեթե բոլոր ձայների հաշվարկով Նեթանյահուի կուսակցությունը դառնում է որպես միակ ամենամեծ կուսակցությունը և այժմ կարողանում է կառավարական կոալիցիա կազմել ծայրահեղ ուղղափառ և աջակողմյան կուսակցությունների հետ: Նոր կառավարությունը կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել պաղեստինցիների և Իրանի նկատմամբ:
Բենյամին Նեթանյահուն և նրա կուսակցությունը այս շաբաթ կայացած ընտրություններում ակնհայտ խոշոր հաղթողներ են: Նախկին առաջնորդը ձգտում է ստեղծել աջակողմյան կրոնական կոալիցիա ծայրահեղ ուղղափառ և ծայրահեղ աջ կուսակցությունների հետ:
«Այսօր մենք վստահության մեծ քվե ենք ստացել»,- ասել է նա։
Մյուս խոշոր հաղթողը աջ ծայրահեղական Իտամար Բեն-Գվիրն է, որի Կրոնական սիոնիզմ կուսակցությունն այժմ մեծությամբ երրորդն է Իսրայելում: Նա արդեն ասել է, որ ցանկանում է դառնալ Իսրայելի ներքին անվտանգության նախարար, որը պատասխանատու է այնպիսի զգայուն հարցերի համար, ինչպիսիք են Երուսաղեմի սուրբ վայրերում հրեաների և մուսուլմանների հարաբերությունները:
«Բոլորն իրական փոփոխություն են խնդրում: Մարդիկ ուզում են ապահով քայլել փողոցով, ուզում են, որ մեր զինվորների և ոստիկանների ձեռքերը չկապվեն։ Մենք խնդիր չունենք, և նրանց հետ, ովքեր խաթարում են մեր հարազատ երկրի գոյությունը»,-հայտարարել է Գվիրը։
Ըստ որոշ իսրայելցի վերլուծաբանների՝ նոր կառավարության առաջնահերթությունը կլինի Նեթանյահուի շարունակական կոռուպցիոն դատավարությանը վերջ դնելը:
Բար-Իլան համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Ռայնհոլդի խոսքով՝ Նեթանյահուն կցանկանա ընդունել օրենք, որն առաջարկվել է կրոնական սիոնիզմի կողմից, որով, փաստորեն, կավարտվի նրա դատավարությունը:
Վերլուծաբանները նաև ասում են, որ Նեթանյահուն կփոխի Իսրայելի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։
Իսրայելցի քաղաքական վերլուծաբան Գայիլ Թալշիրը կարծում է՝
«Նեթանյահուն ներգրավվում է Մերձավոր Արևելքի հայացքը փոխելու մեջ։ Ես կարծում եմ, որ մենք պատրաստվում ենք վերադառնալ առանց բանակցությունների գաղափարների, որոնք նախապես հայտարարել էր Նեթանյահուն»:
Ընտրություններին զուգահեռ իսրայելցիների և պաղեստինցիների միջև լարվածությունն աճել է: Պաղեստինցի պաշտոնյաներն ասում են, որ Նեթանյահուի հաղթանակը վատ նորություն է իրենց համար։
Պաղեստինի վարչապետ Մուհամմադ Շտայեն ասել է՝
«Իսրայելը համընդհանուր ընտրություններ է անցկացնում այն բանից հետո, երբ նրա նախընտրական քարոզարշավը միտումնավոր հանգեցրեց մեր ժողովրդի ավելի շատ սպանությունների և շրջափակման: Մենք գիտենք, որ այս ընտրությունները չեն հանգեցնի գործընկերության հանուն խաղաղության»:
Իսրայելցի վերլուծաբաններն ասում են, որ ընտրությունների արդյունքները, որոնք կառավարություն են բերում ծայրահեղ աջ կուսակցություններին, կարող են նաև լարվածություն առաջացնել Բայդենի վարչակազմի հետ, որը Իսրայելին կոչ է արել վերսկսել բանակցությունները պաղեստինցիների հետ: