Մատչելի հղումներ

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին արգելել են մուտք գործել Հայաստան


Հայաստանի իշխանություններն արգելել են RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը երկիր։ Այս մասին Սիմոնյանը հայտնել է Telegram-ի իր ալիքում։ Նա չի նշել Հայաստանի իշխանությունների նման որոշման պատճառը:

Սիմոնյանի խոսքով, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, ով, ինչպես գրել է RT-ի գլխավոր խմբագիրը, երկար տարիներ աջակցել է Հայաստանին, նույնպես արգելվել է մուտք գործել Հայաստան։

Ավելի վաղ Կոնստանտին Զատուլինը հրապարակել էր իրեն հասցեագրված նամակը՝ Հայաստան ժամանելու «անցանկալիության» մասին։

Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Զատուլինի վերջին հրապարակային հայտարարությունները Հայաստանի Հանրապետության մասին վնասում են երկու պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

Զատուլինն այս որոշումը վիրավորական է անվանել՝ նշելով, որ դա իր համար անակնկալ էր։

Ըստ հայկական լրատվամիջոցների, Զատուլինին արգելել են մուտք գործել այն պատճառով, որ նա բազմիցս հրապարակավ «մեղադրել է Հայաստանի իշխանություններին 44-օրյա պատերազմի ժամանակ պարտության մեջ»:

XS
SM
MD
LG