Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հաստատում է Իրանի աջակցությունըՌուսաստանին՝ ընդդեմ Ուկրաինայի, Զելենսկին՝զգուշացնում սպասվող աղետի մասին


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին կոչ էարել Արևմուտքին զգուշացնել Ռուսաստանինչպայթեցնել հսկայական ջրամբարը, որը կհեղեղիՈւկրաինայի հարավային հատվածը։ Նրանք պատրաստվում են ռուսական զորքերը դուրս մղել Խերսոնից:

Զելենսկին հեռուստատեսային ուղերձում ասել է, որ ռուսական ուժերը պայթուցիկներ են տեղադրելհսկայական «Նովա Կախովկա» ջրամբարիտարածքում՝ ծրագրելով նահանջելիս պայթեցնելայն։

«Այժմ աշխարհում բոլորը պետք է գործեն հզոր ևարագ՝ կանխելու ռուսական նոր ահաբեկչությունը: Ջրամբարի պատնեշի ոչնչացումը կնշանակիլայնածավալ աղետ»,- ասել է նա:

Ռուսաստանն այս շաբաթ մեղադրեց Կիևինջրամբարը հրթիռակոծելու պլաններ կազմելու մեջ: Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարՍերգեյ Սուրովիկինն ասել է, որ ուկրաինականուժերն իրենց դեմ արդեն օգտագործել են ԱՄՆ-իկողմից մատակարարված HIMARS հրթիռները, ինչը, ըստ ուկրաինացի պաշտոնյաների, նշան է, որՄոսկվան կարող է ծրագրել պայթեցնել ջրամբարըև մեղադրել Կիևին:

Կողմերից ոչ մեկն առայժմ չի ներկայացրելապացույցներ՝ իրենց պնդումները հիմնավորելուհամար:

Հսկայական Դնեպր գետը կիսում է Ուկրաինան ևտեղ-տեղ ունի մի քանի կմ լայնություն։ Պատնեշիպայթեցումը կարող է հեղեղել հարակիցբնակավայրերը, ներառյալ Խերսոն քաղաքի մեծմասը, որը ուկրաինական ուժերը հույս ունենազատագրել առաջխաղացման արդյունքում:

Պատնեշին հասցված վնասը կկործանի նաևջրանցքների համակարգը, որը ոռոգում էհարավային Ուկրաինան, ներառյալ Ղրիմը։

Զելենսկին կոչ է արել համաշխարհայինառաջնորդներին ջրամբարի պայթեցմանըվերաբերվել «ճիշտ այնպես, ինչպեսզանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը», քանի որ հետևանքները համահունչ կլինեն նրան, եթե Ռուսաստանը միջուկային կամ քիմիականզենք օգտագործի:

Ուկրաինայի դեմ պատերազմում վերջին օրերիզարգացումները պտտվում են նաև ռուս-իրանական սպառազինության գործարքների շուրջ։

ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Փեթ Ռայդերը հաստատել է, որ ԱՄՆ-իգնահատմամբ Իրանը Ուկրաինայում է և օգնում էռուսական ուժերին անօդաչու սարքերով:

«Իրանը Ղրիմում է՝ օգնություն ցուցաբերելով ռուսզինվորականներին։ Դա ակնհայտ նշանակում է, որԻրանը մեղսակից է ահաբեկչությանը, ոչ միայնՄերձավոր Արևելքի տարածաշրջանում, այլ այժմնաև Ուկրաինայում»,-հայտարարել է նա:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդիռազմավարական հաղորդակցություններիհամակարգող Ջոն Քիրբին ևս անդրադարձել էԻրանի ներգրավվածությանը Ուկրաինայի դեմպատերազմում։

«Հաշվի առնելով Ռուսաստանի զինուժիմատակարարման շարունակական սղությունը՝մենք անհանգստացած ենք, որ այն կարող է նաևձգտել Իրանից ձեռք բերել առաջադեմսպառազինություններ, ինչպիսիք են ցամաքայինհրթիռները: Դա գրեթե անկասկած կօգտագործվիՈւկրաինայի դեմ պատերազմում»,-ասել է նա։

XS
SM
MD
LG