ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ձգտում է ընդլայնելձեռքբերումներն իսպանախոս ընտրողների շրջանում. Թեքսասի որոշ մասերում հանրապետականներն այս տարիհաղթեցին Կոնգրեսի մանդատը, որը երկար ժամանակ Դեմոկրատական կուսակցությանն էր։
Թեքսասի Ռիո Գրանդե հովտի փոքր քաղաքներում քաղաքական գործիչները քարոզարշավ են իրականացնումհիմնականում իսպանախոս ընտրազանգվածի ձայների համար, որն ավանդաբար աջակցում է Դեմոկրատական կուսակցությանը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական թեկնածու Մոնիկա Դե Լա Կրուզը հանրահավաքի ժամանակհայտարարել է.
«Մենք կպայքարենք Հիդալգո շրջանի համար, Թեքսաս նահանգի համար և կպայքարենք մեր երկիրը հետ վերցնելուհամար»:
Հիդալգո շրջանի Երիտասարդ հանրապետականների նախագահ Ալմա Պերեսի պնդմամբ՝ իր կուսակցությունը առաջէ իսպանախոս համայնքներում. «Կան շատ մարդիկ, ովքեր պարզապես հիասթափված են այն ամենից, ինչկատարվում է: Եվ նրանք փոփոխություններ են ուզում ճիշտ այնպես, ինչպես ես եմ ուզում»:
Հավաքին մասնակից որոշ քաղաքացիներ կարծում են, որ դեմոկրատները ձախողվում են տնտեսության հարցում. «Ես, որպես 19-ամյա երիտասարդ, իմ սերունդը մի տեսակ խաբված ենք ազգային լրատվամիջոցներից, իսկդեմոկրատները նրանց կեղծիքներ են հրամցնում: Առաջին հերթին այս ամբողջ գնաճին իմ տարիքի շատ մարդկիկ դեմեն։ Մենք շատ լավ վարձատրվող աշխատանք չունենք»:
Քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ռիչարդ Լոնգորիայի կարծիքով՝ հանրապետականները շահում ենիսպանախոսների ձայները. «Կարծում եմ, որ իսպանախոս համայնքում միշտ պահպանողական տարր է եղել: Բայցվերջին տարիներին Հանրապետական կուսակցությունը իսկապես ներդրումներ է կատարել՝ փորձելով ստիպելմարդկանց քվեարկել իր օգտին»։
Իսպանախոսների ձայներն օգնեցին այս տարվա սկզբին ԱՄՆ-ի հանրապետական ներկայացուցիչ Մայրա Ֆլորեսինընտրվել: Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին դա համարել է պատմականիրողություն:
«Մայրան առաջին մեքսիկական ծագմամբ կոնգրեսականն է ամերիկյան պատմության մեջ: Լատինամերիկացի
երիտասարդները, ովքեր ներգաղթել էին Ամերիկա, պարզապես տեսան, որ կարող են հասնել ամեն ինչի»:
Քեմերոնի շրջանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Ջարեդ Հոկեման ասում է, որ Ֆլորեսի հաղթանակնավելի շատ կապված էր փողի հետ. «Նա մեկ ամսվա ընթացքում ավելի քան 1 միլիոն դոլար է ծախսել այդ արդյունքըստանալու համար: Դա մեծ գումար է կարճ ժամանակում»:
Քանի որ Ֆլորեսը հաղթեց արտահերթ ընտրություններում, նա կրկին կառաջադրվի նոյեմբերին: Հոկեման ասում է, որդեմոկրատները վստահ են, որ կարող են մասամբ հետ նվաճել այդ աթոռը. «Մենք երբեմն պայքարում ենք մարդկանցքվեարկության բերելու համար: Ահա թե ինչու մենք կենտրոնանում ենք քվեարկությունը հեշտացնելու վրա ևհամոզվելու, որ ընտրողները տեղյակ են ընտրությունների մասին և կգնան քվեարկելու»։
Նոյեմբերի 8-ի ընտրություններում Կոնգրեսում իշխանության համար թեժ մրցավազքում քաղաքականկուսակցությունները փորձում են ձայներ հավաքել իրենց ավանդական ընտրազանգվածից դուրս: