Մատչելի հղումներ

USAID-ի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործանախարարի հետ


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ` քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավարը ցավակցություն է հայտնել հակամարտությունում զոհվածների համար, վերահաստատել ԱՄՆ աջակցությունը կայուն խաղաղության համաձայնագրին:

Ադմինիստրատոր Փաուերը վերահաստատել է նաև ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը։

Զրուցակիցները քննարկել են նաև ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի միջև շարունակական գործընկերությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև՝ Հայաստանի հակակոռուպցիոն հաստատություններում ներդրումների կարևորությունը։

XS
SM
MD
LG