ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասում է, որ Ռուսաստանի անեքսիային դիմակայելու լավագույն միջոցը Ուկրաինայի կառավարության աջակցումն է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բռնակցած քաղաքի վերադարձը Ուկրաինայի կողմից ցույց է տալիս, որ ուկրաինացիները առաջընթաց են գրանցում և ունակ են հետ մղել ռուսական զորքերին, կիրակի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք տեսանք, որ նրանք կարողացան գրավել նոր քաղաք՝ Լիմանը, և դա ցույց է տալիս, որ ուկրաինացիները առաջընթաց են գրանցում և կարողանում են հետ մղել ռուսական զորքերին՝ արիության, քաջության, հմտության և, իհարկե, Միացյալ Նահանգների և այլ դաշնակիցների կողմից մատակարարվող ժամանակակից զենքերի շնորհիվ»,- ասել է Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով NBC հեռուստաալիքի «Meet the Press» հաղորդաշարում։
Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների անեքսիային հակազդելու լավագույն միջոցը Կիևի կառավարությանը աջակցումն է, ասել է Ստոլտենբերգը։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին արագ անդամակցելու Ուկրաինայի հայտը՝ Ստոլտենբերգն ասել է, որ «անդամակցության վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդունվի բոլոր 30 դաշնակիցների կոնսենսուսով»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ դաշինքը աջակցում է Բալթիկ ծովով Ռուսաստանից դեպի Եվրոպա ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարի ակնհայտ դիվերսիայի հետաքննությանը:
«ՆԱՏՕ-ի կարևորագույն ենթակառուցվածքների վրա ցանկացած կանխամտածված հարձակում պետք է ստանա հզոոր և համաձայնեցված պատասխան»,- ասել է Ստոլտենբերգը։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա