Մատչելի հղումներ

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտությունը


ԱՄՆ պետքարտուղարության հաղորդմամբ այսօր Նյու Յորքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ըստ պետքարտուղարության՝ պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են լարվածության աճը Հարավային Կովկասում: Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված լինել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը նպաստելու և հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար:

Կողմերը նաև քննարկել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում ջանքերի համակարգման և ՆԱՏՕ-ի միասնության առաջխաղացման ուղիները: Բլինքենը բարձր է գնահատել թուրքական դիվանագիտական ջանքերը՝ ուկրաինական հացահատիկի շարունակական առաքումը Սև ծովով ապահովելու հարցում և ընդգծել ՄԱԿ-ի միջնորդությամբ պայմանավորվածությունների պահպանման և Մոսկվային ստանձնած պարտավորությունների համար պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:

XS
SM
MD
LG