Մատչելի հղումներ

Freedom House-ը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը


ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցություն վայելող խաղաղ գործընթացը հարգելով` Ադրբեջանի զինված ուժերը պետք է Հայաստանի տարածքում անհապաղ դադարեցնեն մահաբեր հարձակումները: Այս մասին հայտարարում է ''Freedom House''-ի նախագահ Մայքըլ Աբրամովիչը, ավելացնելով, որ երկու երկրների հարաբերությունները պիտի ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների ներքո։

«Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և անվտանգության։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի կառավարությանը, ժողովրդավար երկրներին և միջազգային կազմակերպություններին անհապաղ դիմել հրադադարի կոչերով: Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկումներ անցկացնելու հարցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառությունը»,-ասել է Աբրամովիչը` կոչ անելով լրացուցիչ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։

''Freedom House''

XS
SM
MD
LG