Մատչելի հղումներ

Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցը սկսեց Երևանից


Երևան է ժամանել Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերը։ Սա նրա առաջին ուղևորությունն է նոր պաշտոնում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը օրերս ճեպազրույցում հայտարարել է, որ այսպիսի տարածաշրջանային այցերը պարբերական են լինելու։ Պատելի խոսքերով, Ռիքերը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նախատեսվում է, որ նա հանդիպումներ է ունենալու երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանի կարևորագույն խնդիրները, վիճելի հարցերի կառուցողական լուծումները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության համար աջակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

XS
SM
MD
LG