Մայիս ամսին պաղեստինցի ամերիկացի լրագրող Շիրին Աբու Աքլեյի սպանությունը, երբ նա լուսաբանում էր իսրայելյան ուժերի կողմից Հորդանան գետի արեւմտյան ափի Ջենին քաղաքում իրականացվող ռազմական գործողությունը, վրդովմունք առաջ բերեց ամբողջ աշխարհում: Երկուշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարություն տարածեց, որտեղ ասված է, թե «մեծ հավանականություն» կա, որ փոխհրաձգության ընթացքում Աբու Աքլեհը դարձել է իր զինվորականների կողմից արձակված պատահական կրակի զոհ: Իսրայելի զինված ուժերը հայտարարարել է, որ չի նախատեսում քրեական մեղադրանքներ հարուցել ներգրավված զինվորներից որևէ մեկի դեմ:
Աբու Ակլեհի ընտանիքը չի ընդունում Իսրայելի պաշտոնական այս եզրակացությունները՝ պնդելով, որ Աբու Աքլեն կրելիս է եղել զրահաբաճկոն, որի վրա հստակ գրված էր «ՄԱՄՈՒԼ»: Աբու Աքլեյի զարմուհի Լինա Աբու Աքլեհը «Ամերիկայի Ձայն»-ին Skype-ի միջոցով ասել է, թե Աբու Աքլենի գործընկերները, ովքեր այդ պահին եղել են այնտեղ, ճանաչել են այդ պահին այդտեղ գտնվող զինվորականներին:
‘’Ամեն ինչ շատ հանգիստ էր, և հանկարծ նրանց ուղղությումբ սկսվել է հրազենային ուժեղ կրակ: Շիրինին գնդակը հարվածել է սաղավարտի և ժիլետի միջև՝ հենց գլխի տակ: Կրակոցը շատ ճշգրիտ է եղել, և, պարզապես ծիծաղելի է, որ մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել’’, ասել է նա:
Պետքարտուղարության մամլո ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են, թե ինչու ԱՄՆ-ն Իսրայելին պատասխանատվության չի ենթարկում Ամերիկայի քաղաքացու սպանության համար:
Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Փաթելն ասել է.
«Մենք շարունակում ենք ուղղակիորեն և սերտորեն ճնշում գործադրել Իսրայելի բարձրագույն մակարդակներում՝ վերանայելու իր քաղաքականությունն ու գործելակերպը այս հարցում՝ ապահովելու համար, որ նման բան ապագայում չկրկնվի»:
ԱՄՆ-ի այս պատասխանը չի բավարարում Լինա Աբու Աքլեյին: .
‘’ԱՄՆ-ը ինքնուրույն պիտի վարի հետաքննություն, իր քաղաքացու սպանության համար: Դա նրանց պարտականությունն է: Դա նրանց պատասխանատվությունն է’’, ասել է նա:
Մամուլի ազգային ակումբի գործադիր տնօրեն Ուիլյամ Մաքքարենը
Zoom-ի միջոցով ասել է, որ իրենց մտահոգում է պետքարտուղարության լավ հռետորաբանության և ընդհանրապես մամուլի ազատության հետ կապված նրանց գործողությունների միջև աճող անջրպետը:
Աբու Աքլեյի ընտանիքը, իրավապաշտպան խմբերը և մամուլի ազատության ակտիվիստները կոչ են անում Միացյալ Նահանգներին, Միջազգային քրեական դատարանին և միջազգային այլ կազմակերպությունների հետաքննել Շիրին Աբու Աքլեյի սպանությունը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: