Մատչելի հղումներ

Ուկրաինան անցնում է հակագրոհի


https://capture.dropbox.com/YO8RssHbqSARVFtR
https://capture.dropbox.com/YO8RssHbqSARVFtR

Ուկրաինան հանդես է գալիս ռազմադաշտում հաջողության հասնելու մասին հայտարարություններով:

Ուկրաինայի իշխանություններն անցած մի քանի օրերին հրաժարվում էին մանրամասներ հաղորդել ճակատում ուկրաինական բանակի կողմից սկսված հակահարձակումների մասին:

Սակայն կիրակի երեկոյան Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկու բնակավայր ազատագրելու մասին: Համացանց են վերբեռնվել Խերսոնի մարզում գտնվող այդ բնակավայրերում Ուկրաիանայի դրոշը տեղադրելու մասին տեսագրություններ: Նշված բնակավայրերը ռուսական ուժերը գրավել էին պատերազմի առաջին օրերին:

Բնակավայրերի ուղղությամբ սկսված մարտերի մասին կիրակի օրը երեկոյան հայտնել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Հակահարձակման այս գործողությունն ամենախոշորն էր մարտ ամսին Կիեւը պաշտպանելու գործողություններից հետո:

Ինչպես Ուկրաինայի իշխանություններն են ասում, վերջապես սկսվել է երկար սպասված հակահարձակումը:

Ուկրաինան գաղտնի էր պահում իր նոր ռազմական գործողությունների մանրամասների մեծ մասը՝ արգելելով լրագրողներին հասնել առաջնագիծ, եւ հանդես էր գալիս հրապարակային միայն սակավաթիվ մեկնաբանություններով:

Ռուսական կողմը հանդես է եկել ուկրաինական ուժերի կողմից իրականացված հաջող գործողությունների մասին հազվադեպ հայտարարությամբ, նշելով, որ այդ գործողությունները խափանում են իր կողմից գրավված տարածքներում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու ծրագիրը:

Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախկին հրամանատար Մարք Հերթլինգն ասում է, թե Կիևի նպատակը, ըստ երևույթին, ռուսական հազարավոր թվակազմով զորքերին Դնեպր գետի արևելյան ափում շրջապատման մեջ առնելն է, որի համար փլուզում է գետի վրա կառուցված կամուրջները՝ խափանելով ռուսական ուժերի համալրումն ու սպասարկումը: Կամուրջների փլուզումը նաեւ թույլ չի տա, որ ռուսական ուժերն այդտեղից դիմեն փախուստի:

Ուկրաինան այս թիրախներին հասցնում է ուղիղ նշանառության հարվածներ, ինչը մեծապես ‘’շփոթեցնում է արդեն իսկ բարոյալքված ռուսական բանակային ուժերին’’, գրել է Հերթլինգը Twitter-ում։

''Ռոյթերս''

XS
SM
MD
LG