Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան գտնվում է Ադրբեջանում: Բաքվում նա հանդիպումներ է ունեցել կառավարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչների թիմի հետ: Այնտեղից նա կմեկնի Վրաստան, ապա կայցելի Հայաստան։ Այս մասին է ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Այցի նպատակն է պահպանել քաղաքական երկխոսությունը ՄԱԿ-ի և այս երեք երկրների միջև, ինչպես նաեւ աջակցել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործընթացներին:
''Ամերիկայի Ձայն''