Անցյալ շաբաթ աշխարհում գրանցված կապիկի ծաղիկի դեպքերի թիվը նվազել է 21%-ով, հինգշաբթի օրը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
ԱՀԿ-ն, հիվանդության հուլիս ամսվա բռնկման պատճառով, հայտարարել էր համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ: Մինչ այժմ՝ աշխարհում 96 երկրներից գրանցվել է կապիկի ջրծաղիկի ավելի քան 41000 դեպք և 12 մահ: Դեպքերի մեծամասնությունը Միացյալ Նահանգներում:
Դեպքերի թվի նվազումը հնարավոր ազդանշան է, որ բռնկումը հիմնականում նվազել է եվրոպական տարածաշրջանում, ասվում է ԱՀԿ-ի վերջին համաճարակաբանական զեկույցում:
«Կան նշաններ, որ բռնկումը դանդաղում է Եվրոպայում, որտեղ հանրային առողջության արդյունավետ միջոցառումների, վարքագծի փոփոխության և պատվաստումների համադրությունը օգնում է կանխել վարակի փոխանցումը», - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Այդուհանդերձ, մոտ երկու տասնյակ երկրներում, շաբաթական դեպքերի զգալի աճ է գրանցվել: Ընթացիկ գլոբալ դեպքերի ավելի քան 34%-ը գրանցվել է ԱՄՆ-ում:
Ամերիկա մայրցամաքի շրջաններում, վարակի ինտենսիվ փոխանցումը շարունակվում է: Տարածաշրջանը, վերջին 6 ամիսների ընթացքում, կազմել է դեպքերի 60%-ը:
«Օրինակ Լատինական Ամերիկայում անբավարար իրազեկվածությունը և հանրային առողջության միջոցառումների պակասը զուգորդվում են պատվաստանյութերի հասանելիության բացակայության հետ», - ասել է Գեբրեյեսուսը:
Պատվաստանյութերի պակասի հետևանքով շատ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, մարդկանց ներարկում են պատվաստանյութի ավելի փոքր չափաբաժիններ՝ գոյություն ունեցող պաշարներից առավելագույնս օգտվելու համար:
«Bavaria Nordic»-ը, որը կապիկի ծաղիկի դեմ միակ հաստատված պատվաստանյութ արտադրողն է, կասկածներ է արտահայտել այսպես կոչված կոտորակային չափաբաժնի մոտեցման անվտանգության վերաբերյալ:
ԱՀԿ-ն ուշադիր հետևում է հասանելի պատվաստանյութերի աշխատանքին՝ ներառյալ մասնակի չափաբաժինների օգտագործմանը, ասել է Գեբրեյեսուսը: Նա նշել է, որ «գործակալության փորձագետների խորհրդատվական խումբը հանդիպում կունենա հոկտեմբերի սկզբին՝ կոտորակային դոզայի խնդիրները քննարկելու նպատակով»:
Հոդվածը պատրաստվել է «Reuters» լրատվականի նյութի հիման վրա: