Մատչելի հղումներ

Ամերիկայում COVID-19-ի դեմ պայքարի խորհրդանիշը դարձած դոկտոր Ֆաուչին շուտով կթողնի պաշտոնը


Դոկտոր Էնթոնի Ֆաուչին, ԱՄՆ-ի վարակիչ հիվանդությունների հարցերով գլխավոր պաշտոնյան, որը դարձավ Ամերիկայի COVID-19 համաճարակային արձագանքի դեմքը նախագահներ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի օրոք, հայտարարեց, որ դեկտեմբերին հեռանում է պաշտոնից ավելի քան հինգ տասնամյակ պետական պաշտոններ զբաղեցնելուց հետո։

Համաճարակի դեմ պայքարում Ֆաուչիի ջանքերը արժանացել են հանրային առողջապահության բազմաթիվ փորձագետների գովաբանություններին, նույնիսկ երբ նրան քննադատում էին Թրամփն ու շատ հանրապետականներ: 81-ամյա Ֆաուչին ղեկավարում է ԱՄՆ-ի Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը 1984 թվականից։ Նա աշխատել է ԱՄՆ-ի յոթ նախագահների օրոք՝ սկսած հանրապետական Ռոնալդ Ռեյգանից՝ կենտրոնանալով նոր ի հայտ եկած և վերսկսվող վարակիչ հիվանդությունների սպառնալիքների վրա, ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, Էբոլան, Զիկան, կապիկի ջրծաղիկը և COVID-19-ը:

«Թեև նա թողնում է ԱՄՆ-ի կառավարությունում իր պաշտոնը, ես գիտեմ, որ Ամերիկայի ժողովուրդը և ամբողջ աշխարհը կշարունակեն օգտվել դոկտոր Ֆաուչիի փորձից այն ամենում, ինչ նա անի հետագայում», - ասել է նախագահ Բայդենը այս կապակցությամբ ու հավելել,- «Ամերիկայի Միացյալ Նահանգները նրա շնորհիվ ավելի ուժեղ է, ավելի դիմացկուն և առողջ»:

Հուլիսին Ֆաուչին Reuters-ի հետ հարցազրույցում ասել էր, որ թոշակի կանցնի մինչև Բայդենի առաջին ժամկետի ավարտը, որը կտևի մինչև 2025 թվականի հունվարը, հավելելով, որ իր հեռանալը կարող է դրանից շատ ավելի վաղ լինել:

«Երբ ես հեռանամ, չեմ պատրաստվում գնալ գոլֆ խաղալու: Կշարունակեմ անել որոշ աշխատանք, սակայն մեկ այլ վայրում», - ասել է Ֆաուչին:

Ամերիկայում COVID-19-ի դեմ պայքարի խորհրդանիշը դարձած դոկտոր Ֆաուչին շուտով կթողնի պաշտոնը
please wait

No media source currently available

0:00 0:01:56 0:00

XS
SM
MD
LG