Մատչելի հղումներ

Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ


Ադրբեջանցի մի տղամարդու մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նրան տեսել են «Ամերիկայի Ձայն»-ի պարսկական ծառայության հաղորդավար Մասիհ Ալինեջադի տան մոտ։

Հինգ իրանցիների կասկածում են Նյու Յորքում նրան առևանգելու, նավով Վենեսուելա, այնուհետև Իրան տեղափոխելու ծրագիր ունենալու մեջ։ Ալինեջադի առևանգման նպատակով դավադրության մեղադրանքով այսօր կալանավորված են Իրանի չորս քաղաքացիներ։

Այս տարվա հուլիսին էլ տեսախցիկը Ալինեջադի բրուքլինյան տան շքամուտքում տեսագրել է 23-ամյա ադրբեջանցի մի տղամարդու։ Ավելի ուշ ոստիկանները բերման են ենթարկել ոմն Խալիդ Մեհդիևին, որի մեքենայում հայտնաբերել են 1,100 դոլար կանխիկ գումար և լիցքավորված AK-47՝ ջնջված սերիական համարով։ Դաշնային դատարանում նախնական լսումները նշանակված են ուրբաթ օրը։

«Իհարկե, վախենում եմ։ Ես նորմալ մարդ եմ։ Բայց համոզված եմ, որ վարչակարգն էլ ինձանից է վախենում», ասում է Ալինեջադը։ Վերջինս Թեհրանի կոշտ քննադատներից է, իրանական ծագումով ամերիկացի, «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող, կանանց իրավունքների պաշտպան։

Թեհրանը հերքում է իր առնչությունն այս դավադրությանը:

Այժմ Մասիհը, որը գտնվում է ՀԴԲ-ի շուրջօրյա պաշտպանության ներքո, համարվում է, ինչպես փորձագետներն են անվանում, անդրազգային հաշվեհարդարի զոհ։ Ըստ Freedom House կազմակերպության՝ այդ միտումը աճում է։

«Մեծ տարածում են ստանում լրտեսական ծրագրերի էժան տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն են տալիս դիմել նման քայլերի, ասում են կազմակերպության պաշտոնատար անձինք։

Ալինեջադը, որը ինստագրամում ունի ավելի քան 7 միլիոն հետևորդ, ասում է, որ մեկ այլ խնդիր է ավտորիտար կառավարությունների նկատմամբ արևմտյան մոտեցումը։

«Խնդիրը տեխնոլոգիական ընկերություններն են, որոնք թույլ են տալիս օրինակ Պուտինին և մյուս բռնապետներին օգտվել «խոսքի ազատությունից» սոցիալական ցանցերում։ Ինչո՞ւ, երբ նույն բռնապետներն արգելում են սեփական ժողովրդին օգտվել սոցիալական ցանցերից։

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG