Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Ուկրաինայից


Միացյալ Նահանգները կոչ է անում իր քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայից: Երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե կա կարծիք այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա մի քանի օրերի ընթացքում թիրախավորել քաղաքացիական և կառավարական ենթակառուցվածքները:

Այս նախազգուշացումով Միացյալ Նահանգները հանդես եկավ այն բանից հետո, որ Ուկրաինայի իշխանությունները նախօրեին արգելեցին Կիեւում անցկացնել Խորհրդային Միությունից անկախանալու տարեդարձին նվիրված տոնակատարությունը: Այս որոշումը, եւս, ռուսական հարձակումների թիրախ չդառնալու նպատակ ուներ:

Կիևում ԱՄՆ-ի դեսպանությունը, ռուսական հարձակումների վտանգի ներքո, ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում է հեռանալ, եթե կարող են:

«Պետդեպարտամենտը տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը ուժեղացնում է ջանքերը՝ առաջիկա օրերին Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին հարվածներ հասցնելու համար:

ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է իրենց միջոցներով «հիմա» լքեն Ուկրաինայի տարածքը’’, ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Մտավախությունները խորացան հատկապես շաբաթ օրը Մոսկվայի մերձակայքում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով Դարյա Դուգինայի՝ հայտնի ռուս ծայրահեղ ազգայնական գործչի դստեր սպանությունից հետո:

''Ռոյթերս''

XS
SM
MD
LG