Մատչելի հղումներ

‘’Ալ-Քաիդան բազմագլուխ հրեշ է, որի մեկ գլուխը կտրելով, նրան չեն սպանում’’                              


Աֆղանստանում ԱՄՆ-ի հետախուզության կողմից «ալ-Քաիդայի» առաջնորդի սպանությունը հարված էր ահաբեկչական խմբավորման ղեկավարությանը: Բայց արդյո՞ք այն կազդիՄերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում նրա մասնաճյուղերի վրա:
Աֆղանստանում ԱՄՆ-ի հետախուզության կողմից «ալ-Քաիդայի» առաջնորդի սպանությունը հարված էր ահաբեկչական խմբավորման ղեկավարությանը: Բայց արդյո՞ք այն կազդիՄերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում նրա մասնաճյուղերի վրա:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը երկուշաբթի հայտարարեց, որ ոչնչացված է ալ Քաիդայի պարագլուխը: Սպիտակ տունը նաեւ լավ է հասկանում, որ ‘’գազանի գլուխը կտրելով, սպառնալիքը չի չեզոքացվում’’: Մեծաթիվ վերլուծաբաններ են այդ գազանին անվանում հրեշ, որի կտրված գլխի փոխարեն աճում է նորը:

Ինչպես ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին է ասում, ‘’Նրանք Հյուսիսային Աֆրիկայում են, Մերձավոր Արևելքում եւ հարավային Ասիայում: Մենք կենտրոնացված ենք մնում Աֆղանստանի վրա, բայց մեր աչքը չենք կտրում աշխարհի մյուս հատվածներից’’:

Այն օրերից սկսած, երբ Օսամա բին Լադենը հիմնադրեց այս խմբավորումը 1988-ին, տասնամյակների ընթացքում այն իր մասնաճյուղերը տարածեց աշխարհի մի քանի հատվածներում` ԱՄՆ-ի և Իսրայելի հանդեպ ատելությամբ և իսլամի խիստ մեկնաբանմամբ:

Հատկապես Աֆրիկայում են այսօր այս խմբերն ամենագործունը:

Վերլուծաբան Մարթին Յուին «Ամերիկայի Ձայն»-ի հետ Zoom-ի միջոցով անցկացված հարցազրույցի ընթացքում ասում է, թե ինքն ԱՄՆ-ի նախագահին ու կառավարությանը խորհուրդ կտար հիշել, որ միայն պարագլուխների սպանությունն ահաբեկչության դեմ պայքարում շատ փոքր ասպեկտն է: ‘’Շեշտը պետք է դրվի քաղաքական և տնտեսական այն գործոնների վրա, որոնք իրականում պաշտպանում են ահաբեկչությունը»:

Կարծես այս հարցին պատասխանելով` ԱՄՆ-ի նախագահն ասում է. «Իմ վարչակազմը կշարունակի աչալրջորեն վերահսկել ալ-Քաիդայի սպառնալիքները, անկախ նրանից, թե որտեղից են դրանք բխում եւ որ երկրի տարածքից են դուրս գալիս»:

Վերլուծաբանները նաեւ խորհուրդ են տալիս չընկնել շտապողականության գիրկը: Նրանցից Քոլին Քլարքի խոսքերով, «Այս խմբերը ոչ միայն շատ կարողունակ են, այլեւ շատ համբերատար: Այնպես որ, այսօր, երբ աշխարհը կենտրոնացել է Ռուսաստանի եւ Չինաստանի վրա, եկեք մենք էլ մեզնից առաջ չընկնենք’’:

Ալ Քաիդան ձվից դուրս գալուց հետո առաջին հարձակումը գործեց 1993 թվականին, երբ Առեւտրի համաշխարհային կենտրոնում սպանեց առնվազն վեց մարդու: Այսօր այն աշխարհում տարածված բազմագլուխ հրեշ է:

XS
SM
MD
LG