Մատչելի հղումներ

Բայդենը հայտարարարել է. ''Ոչնչացվել է ալ Քաիդայի առաջնորդը` աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը''


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը հայտարարեց, որ շաբաթավերջին ԱՄՆ-ի հրթիռային հարվածի արդյունքում սպանել է ալ-Քաիդայի առաջնորդ Այման ալ Զավահիրին: Վերջինս համարվում էր աշխարհում թիվ մեկ ահաբեկիչը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը հայտարարեց, որ շաբաթավերջին ԱՄՆ-ի հրթիռային հարվածի արդյունքում սպանել է ալ-Քաիդայի առաջնորդ Այման ալ Զավահիրին: Վերջինս համարվում էր աշխարհում թիվ մեկ ահաբեկիչը:

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում սպանվել է ալ-Քաիդայի առաջնորդ Այման ալ Զավահիրին: Օսամա Բեն Լադենի հետ նա էր ծրագրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները, եւ մինչ օրս հետախուզման մեջ գտնվող թիվ մեկ ահաբեկիչն էր: Թաքնվելուց հետո նա ղեկավարում էր այս կազմակերպության ահաբեկչական հարձակումներն ամբողջ աշխարհում, եւ կոչ էր անում ծայրահեղականներին իրենց գործողությունները կազմակերպեl նախ եւ առաջ ընդդեմ ամերիկյան թիրախների:

«Այժմ արդարադատությունն իրականացվել է, և ահաբեկչության այս առաջնորդն այլևս չկա»,- ասել է նախագահ Ջո Բայդենը:

Եգիպտոսցի 71-ամյա բժիշկը ղեկավարել է «ալ Քաիդան» 2011 թվականին Բեն Լադենի մահից հետո: Նրա դեմ այս գործողությունը կազմակերպվել է մի քանի ամսվա ընթացքում եւ հավանության արժանացել Բայդենի կողմից:

Al-Qaida Zawahri
Al-Qaida Zawahri

Զավահիրին գտնվել է մի տան պատշգամբում, երբ անօդաչու սարքը երկու հրթիռ է արձակել նրա ուղղությամբ: Գործողության ընթացքում նրա ընտանիքի անդամները չեն վնասվել: Զավահիրին սպանվել է տեղում:

«Միացյալ Նահանգները շարունակում է ցուցաբերել մեր ժողովրդին պաշտպանելու հարցում իր վճռականությունը և կարողությունը: Ովքեր ունեն Ամերիկային վնասելու նպատակ, պիտի հասկանան, որ Միացյալ Նահանգները գտնելու է իրենց ու ոչնչացնելու’’, ասել է Բայդենը:

Այս սպանությունը շատ ծանր է տանում Աֆղանստանում Թալիբանի կառավարությունը: Եվ դա հատկապես այն փաստի համար, որ ոչնչացման գործողությունն իրականացվել է մայրաքաղաք Քաբուլում: Ամերիկացիները անօդաչու թռչող սարքի միջոցով հարվածն իրականացնելու մասին նախապես չեն տեղեկացրել Աֆղանստանի իշխանություններին: Թալիբանի խոսնակը դատապարտել է այն որպես «միջազգային սկզբունքների և Դոհայի համաձայնագրի բացահայտ խախտում»: Խոսքը 2020 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, երբ Թալիբանի առաջնորդները ԱՄՆ-ի և արևմտյան առաջնորդների հետ բանակցում էին Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման շուրջ:

Բանակցությունների արդյունքում թալիբները պարտավորվել էին թույլ չտալ, որ Աֆղանստանը կրկին դառնար ապահով ապաստարան ահաբեկիչների համար:

Թալիբները խոստացել էին կանխել իրենց տարածքից ԱՄՆ-ի դեմ ցանկացած հարձակում։

Բայց, ինչպես ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք են ասում, թալիբները երբեք բացահայտորեն չհամաձայնվեցին խզել կապերը իրենց գործընկեր ջիհադիստների, այդ թվում Զավահիրիի հետ, որը, ինչպես և ալ-Քաիդայի մյուս առաջնորդները, հավատարմության երդում էր տվել Թալիբանի առաջնորդին` էմիր Հայբաթուլլահ Ախունդզադային:

Եվ ԱՄՆ-ի նախագահի խոսքերով, «Ալ-Քաիդայի էմիրն արդեն ոչնչացված է: Նա այլևս չի կարողանա Աֆղանստանը դարձնել ահաբեկիչների անվտանգ ապաստարան, եւ հույս ունենք, որ սա իր շարունակությունը չի ունենա: Թույլ չենք տա, որ Աֆղանստանը դառնա ԱՄՆ-ի դեմ գործողությունների ցատկահարթակ’’:

Նշենք, որ ալ Քաիդան անցած մի քանի տարիների ընթացքում տարածվել է Մերձավոր Արեւելքում, արեւմտյան եւ արեւելյան Աֆրիկայում, ինչպես նաեւ հարավային Ասիայում:

XS
SM
MD
LG