Կիևում կամավորները ամեն օր մեծ քանակությամբ սնունդ են պատրաստում Ուկրաինայի մայրաքաղաքից դուրս գտնվող ավերված Բորոդյանկա գյուղի բնակիչների համար։ Դարիա Սայեդը որոշել է բնակիչներին օգնել գյուղ այցելությունից անիմաջապես հետո, երբ նա տեսել է ռուս զինվորներից մնացած հետևանքները: Բնակիչներն ուտելու ոչոնչ չունեին:
«Երբ մենք բացեցինք ճաշարանը, շատերը լաց էին լինում տաք ուտեստի առաջին ափսեն ստանալիս»,- ասել է Սայեդը:
Թեև ապրիլի սկզբին գյուղն ազատագրվել է ռուսական օկուպացիայից, բնակիչների մեծ մասը դեռ ճաշում է ճաշարանում: Շատերի տներն ավերված են և տանը ոչին հնարավոր չէ պատրաստել:
«Այս դպրոցը Բորոդյանկայի միակ պահպանված շենքն է։ Երբ մենք նոր էինք այստեղ եկել, շուրջը լրիվ խառնաշփոթ էր, որովհետև Կադիրովի մարտիկները օկուպացիայի ժամանակ այստեղ բազա ունեին»,- հավելել է Սայեդը:
Ռուսական կողմի հարվածները վնասել են գյուղի գրեթե բոլոր բարձրահարկ շենքերը։ Այրված մեքենաները մինչ օրս կանգնած են փողոցներում։ Կամավորներն ասում են, որ երեխաները, դեռ փորձում են ապաքինվել շոկից, ինչի համար էլ նրանք ստեղծել են մանկական ճամբար, որտեղ երեխաների հետ աշխատում են պրոֆեսիոնալ հոգեբաններ:
«Նկատեցինք, որ շատ ծնողներ այնքան զբաղված են առօրյա խնդիրներով, որ փոքր-ինչ մոռացել են երեխաների մասին։ Այդ պատճառով էլ մենք փորձում ենք նրանց համար լինել ոչ թե ուսուցիչներ, այլ ընկերներ»,- ասել է կամավորներից Անաստասիա Կարպեևան:
Համոզվելու համար, որ խոհանոցներն ու մանկական ճամբարը կշարունակեն գործել, Սայեդը և նրա թիմը նախագծի համար ամսական ավելի քան երեք հազար հինգ հարյուր դոլար են ներդնում: Ֆինանսավորումը հնարավոր է նաև ԱՄՆ-ից ՏՏ խորհրդատվական ընկերության բարեգործական նվիրատվությունների միջոցով:
Հոդվածը պատրաստվել է Աննա Կոստուտչենկոի նյութի հիման վրա: