Մատչելի հղումներ

Հոկեյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Ռուսաստանի և Բելառուսի՝ միջազգային մրցաշարերում մասնակցելու արգելքը


Ֆեդերացիան նշել է, որ որոշումը միտված է ապահովելու խաղացողների, երկրպագուների և մրցաշարերի մյուս մասնակիցների անվտանգությունը

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) Կարգապահական խորհուրդը մերժել է Ռուսաստանի և Բելառուսի բողոքներն ընդդեմ ֆեդերացիայի որոշման, որը արգելում է այս երկու երկրներին մասնակցել միջազգային մրցելույթներին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու պատճառով:

Կարգապահական մարմնի հայտարարության մեջ ասվում է, որ այն համաձայն է IIHF-ի խորհրդի որոշման հետ` կասեցնելու Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների և ակումբների մասնակցությունը միջազգային մրցումներին, որը հայտարարվել է ներխուժումից չորս օր անց:

Մոսկվան Ուկրաինա իր ներխուժումը անվանում է «հատուկ ռազմական գործողություն», որի համար Բելառուսը առանցքային հարթակ է։

Կարգապահական խորհուրդը կրկնել է փետրվարի վերջին ընդունված որոշման ձևակերպումը, որը բնութագրվել է «ոչ թե որպես սանկցիա, այլ որպես անվտանգության քաղաքականության իրականացում»։

Խորհուրդը նշել է, որ այս քաղաքականությունը ոչ խտրական է և համաչափ՝ բացատրելով, որ այն կոչված է ապահովելու խաղացողների, երկրպագուների և մրցաշարի այլ մասնակիցների անվտանգությունը։

XS
SM
MD
LG