Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն փոխելու է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող խոսելաոճը


ՆԱՏՕ-ն համատարած կերպով ավելացնելու է իր արագ արձագանքման զորքերի թիվը՝ այն հասցնելով ավելի քան 300,000-ի: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը:

«Մենք կվերափոխենք ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը և կավելացնենք մեր բարձր պատրաստվածության ուժերի թիվը մինչև 300,000-ը», - ասել է նա լրագրողներին այս շաբաթվա վերջին Մադրիդում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ:

Ռուսաստանի նկատմամբ ինչպիսի խոսելաոճ կընդունի ՆԱՏՕ-ն իր գագաթաժողովի ժամանակ
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերն այս պահին ունեն 40,000 զինվորական:

Մադրիդի գագաթաժողովում ՆԱՏՕ-ն նաև կփոխի Ռուսաստանի դեմ կիրառվող խոսելաոճը, որը 2010-ից ի վեր, ըստ ռազմական այս դաշինքի ռազմավարության, նկարագրվում էր որպես ռազմավարական գործընկեր:

Ստոլթենբերգն ասել է, որ երեքշաբթի օրն ինքը, մինչեւ գագաթաժողովը հանդիպելու է ՆԱՏՕ-ի, Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ղեկավարների հետ՝ քննարկելու դաշինքին միանալու սկանդինավյան այս երկրների հայտերը:

«Ես ոչ մի խոստում չեմ տալիս, բայց կարող եմ պարզապես վստահեցնել, որ մենք ակտիվորեն աշխատում ենք առաջընթաց ապահովելու համար»,- ասել է Ստոլթենբերգը` հիշեցնելով այս հարցում Թուրքիայի ընդդիմությունը։

XS
SM
MD
LG