Մատչելի հղումներ

Եվրոպան մինչեւ ձմեռ դժվար թե գտնի ռուսական գազին փոխարինող միջոցներ


Ռուսաստանը վերջին օրերին խստորեն սահմանափակել է գազի հոսքը դեպի Եվրոպա։ Կրեմլը դա պատճառաբանում է պատժամիջոցների արդյունքում առաջացած տեխնիկական խնդիրներով։ Իսկ Եվրոպան Կրեմլին մեղադրում է աշխարհաքաղաքականություն խաղալու մեջ:

Գազի մատակարարումները լիովին անջատելու հանգամանքը Եվրոպան կտանի դեպի էներգետիկ ճգնաժամ, ասում է վերլուծաբան Թոմ Մարզեկ-Մանսերը:

Եվրոպան ցանկանում է մինչև նոյեմբեր լցնել իր գազի պահեստների մինչև 80 տոկոսը: Ներկա պահին այն կազմում է մոտ 55 տոկոս: Ուկրաինա ներխուժումից հետո աճել է գազի գինը, ինչը մեծապես ձեռնտու է Ռուսաստանին:

‘Կարճ ժամանակահատվածում ահռելի գումար է ձեռք բերվել, ինչը «Գազպրոմին» թույլ կտա առանց իր համար կորուստների, առաջիկա առնվազն մի քանի տարիների ընթացքում սահմանափակել արտահանումների ծավալը’’, ասում է վերլուծաբանը:

Գերմանիան իր գազի մոտ մեկ երրորդը ստանում է Ռուսաստանից։ Կառավարությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ թեւակոխել է գազի իր արտակարգ ծրագրի 2-րդ փուլի «տագնապային փուլը»՝ կոչ անելով երկրի բնակչությանը նվազեցնել իրենց գազի սպառումը:

Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքն ասել է, թե սպառողները պետք է խաղան իրենց դերը: ‘’Կարեւորն այն է, որ մենք ամեն ինչ անենք գազը խնայելու համար’’, ասել է նա։

Վերլուծաբան Թոմ Մարզեկ Մանսթերի խոսքերով, մեծ անելիքներ ունի արդյունաբերության ճյուղը, որպեսզի Գերմանիան խնայի գազի պաշարները: ‘’Եվրոպական մեծաթիվ երկրներ են առաջարկել թույլ տալ քարածխի կիրառումը’’, ասում է նա:

Բացի այդ ուղիներ են որոնվում հեղուկ գազ ներկրելու համար: Այս ընթացքում ավելացել են Միացյալ Նահանգներից հեղուկ գազի ներկրումները:

Սակայն մինչեւ ձմեռ ռուսական գազին փոխարինող գտնելու հնարավորությունը մեծ չէ, ասում են վերլուծաբանները ու հայտնում մտավախություն, որ

էներգետիկ ճգնաժամը կարող է Եվրոպան ընկղմել տնտեսական անկման մեջ:

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG