Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան


ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան՝ ընդգծելու ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության հաստատման գործում:

Նշելով բոլոր երեք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը կշեշտի ԱՄՆ աջակցությունը այդ երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը՝ ընդգծելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի իրավունքը՝ գծելու իրենց սեփական ուղին: Նա նաև ընդգծելու է ԱՄ- պատրաստակամությունը՝ օգնելու կառուցել տևական խաղաղություն Հարավային Կովկասում, այդ թվում աջակցելով քաղաքական, տնտեսական զարգացմանն ու ժողովուրդների միջև շփումներին ողջ տարածաշրջանում:

Դոնֆրիդը հունիսի 15-16-ը կլինի Ադրբեջանում, իսկ հունիսի 17-ին՝ Վրաստանում, այնուհետև հունիսի 18-ին կլինի Հայաստանում: Հայաստանում նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: Պետքարտուղարի տեղակալը կհայտնի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերին՝ հանուն տևական խաղաղության: Նա կընդգծի ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, ինչպես նաև երկրների փոխադարձ հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը:

XS
SM
MD
LG