Ուկրաինայի համար կռվելիս գերի ընկած երկու բրիտանացի ու մի մարոկկացի մարտիկներ հինգշաբթի օրը դատապարտվել են մահապատժի ըստ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) դատարանում կայացրած որոշման:
Դատարանը երեք տղամարդկանց՝ բրիտանացիներ Էյդեն Ասլինին և Շոն Փիններին և մարոկկացի Բրահիմ Սաադունին մեղավոր է ճանաչել «իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ կատարելու հարցում», - մեջբերված է Ինտերֆաքս լրատվական գործակալության կողմից:
Տղամարդիկ գերեվարվել էին փետրվարի 24-ին Ուկրաինա մտած ռուս ուժերի դեմ ուկրաինական զորքի կողմից կռվելու պատճառով և դատի ժամանակ խոստովանել են, որ վարձկաններ են: Նրանց փաստաբանն ասել է, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը երկու բրիտանացիների դատավճռի վերաբերյալ նոր մեկնաբանություն չի հավելել: Չորեքշաբթի օրը այն դատապարտել էր ռազմագերիների շահագործումը քաղաքական նպատակներով ասելով, որ նրանք «մարտական անձեռնմխելիության իրավունք ունեն»:
Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Ասլինը և Փինները Ռուսաստանի կողմից գերեվարվել էին ապրիլ ամսին Մարիուպոլում, քաղաքի վերահսկողության համար դաժան պայքարի ժամանակ:
Մարոկկացի Սաադունը հանձնվել էր մարտ ամսին Մարիուպոլի և Դոնեցկի շրջանային մայրաքաղաքի միջև ընկած փոքրիկ քաղաքում մարտերի ժամանակ:
Հոդվածը պատրաստվել է «Reuters» լրատվականի նյութի հիման վրա: