Մատչելի հղումներ

Ռուսաստանը լայնածավալ հարձակում է իրականացնում լրատվամիջոցների վրա 


Պետքարտուղարության հայտարարությունը հնչել է ամերիկյան ԶԼՄ-ներին հավատարմագրումից զրկելու ռուսական սպառնալիքների պայմաններում

Միացյալ Նահանգները շարունակում է վիզաներ տրամադրել իրավասու ռուս լրագրողներին և չի զրկել հավատարմագրերից ԱՄՆ-ում աշխատող ոչ մի ռուսաստանցի լրագրողի:

Երկուշաբթի օրը հայտարարել է պետքարտուղարությունը` հավելելով, որ Կրեմլը «լայնածավալ հարձակում» է իրականացնում ԶԼՄ-ների ազատության դեմ:

Reuters-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, երկուշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանը նախազգուշացրել է ԱՄՆ լրատվական կազմակերպություններին, որ իրենց աշխատակիցներին սպառնում է հավատարմագրերից զրկում, եթե ԱՄՆ-ում ռուսաստանցի լրագրողների նկատմամբ վերաբերմունքը չբարելավվի:

«Բավական է ասել, որ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են մեղադրել ուրիշներին այն ամենի մեջ, ինչ իրենք են իրագործում։ Ռուսաստանի կառավարությունը սկզբունքորեն և միտումնավոր անտեսում է, թե ինչ է նշանակում ունենալ ազատ մամուլ, ինչի մասին է վկայում իրենց երկրում նորություններ լուսաբանող գրեթե բոլոր անկախ ռուսական լրատվամիջոցների արգելափակումը կամ արգելումը», - լրագրողներին ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը նշել է, որ «լրագրողների դեմ ուղղված սպառնալիքները, որոնք պարզապես փորձում են իրենց աշխատանքը կատարել... խոսում են իրականությունը ներկայացնելու հարցում Ռուսաստանի կառավարության անկայունության և խոցելի լինելու մասին»:

XS
SM
MD
LG