Մատչելի հղումներ

Ալեքսեյ Նավալնիին սպառնում է եւս 15 տարի ազատազրկում


Նավալնին սոցցանցերում երկուշաբթի օրը հայտարարեց, որ այժմ իրեն առաջադրվել է ծայրահեղական կազմակերպություն ստեղծելու մասին մեղադրանք: Նոր մեղադրանքների մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Նավալնիին բանտարկվել էին անցյալ տարի Գերմանիայում բուժում ստանալուց հետո Ռուսաստան վերադառնալու ժամանակ: Գերմանիայում նա բուժվում էր Սիբիր կատարած այցի ժամանակ խորհրդային ժամանակաշրջանի նյարդային նյութով թունավոր հարձակման ենթարկվելուց հետո: Նավալնին հարձակման այդ գործողության մեջ մեղադրել է Պուտինին:

Նա այժմ երկուսուկես տարվա պատիժ է կրում Մոսկվայի մոտակայքում գտնվող բանտերից մեկում՝ 2014 թվականին յուրացումներ կատարելու մեղադրանքով:

Նավալնին երկար ժամանակ է եղել կառավարության բացահայտ քննադատը: Ռուսաստանի կողմից Ուկրաինա կատարված ներխուժումն էլ նա անվանել է «հիմարություն» և «ստի վրա կառուցված քայլ»:

Անցյալ տարի Նավալնիի հիմնադրամը հայտարարվեց անօրինական, երբ իշխանությունները հայտարարեցին, որ այն համարում են ‘’ծայրահեղական’’ կազմակերպություն:

XS
SM
MD
LG