Մատչելի հղումներ

Կայցելի, արդյո՞ք, Ուկրաինա նախագահ Բայդենը


Ուկրաիանական պատերազմի բռնկումից ի վեր ամերիկացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել ենՈւկրաինա: ԱՄՆ նախագահ Բայդենի հնարավոր այցը Ուկրաինա շարունակում է մնալ արդիական

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը վերջին շաբաթներին մի քանի բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներ է ուղարկել պատերազմից ավերված Ուկրաինա, սակայն Սպիտակ տունն ասում է, որ նախագահն ինքը չի պատրաստվում այցելել Ուկրաինա անվտանգության նկատառումներից ելնելով:

Խնդիրը ցանկության բացակայության մեջ չէ, ասում է Սպիտակ տան մամլո խոսնակ Կարին Ժան-Պիեռը։

«Նա ցանկանում է այցելել Ուկրաինա ապագայում: Բայց պետք է ասեմ, որ այս պահին նման մտադրություն չկա: Նա պետքարտուղար Բլինքենին և պաշտպանության նախարար Օսթինին ուղարկեց Կիև՝ ցույց տալու մեր աջակցությունը Ուկրաինային: Եվ առաջին տիկինը, ինչպես դուք բոլորդ գիտեք, Մայրերի օրվա կապակցությամբ ևս այց կատարեց, որը կարևոր ուղերձ էր, որ ամերիկացի ժողովուրդը կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին»,- նշել է մամլո խոսնակը:

Բայդենը նախ շրջափակման մեջ գտնվող մայրաքաղաք ուղարկեց իր կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներին՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին: Այնտեղ գտնվելու ընթացքում վերջիններս հայտարարեցին Կիևում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուի առաջադրման մասին և խոստացան 713 միլիոն դոլարի ռազմական աջակցություն:

Այնուհետև, Ուկրաինա այցելեց առաջին տիկինը, ով եղավ սահմանամերձ քաղաքում և հուզական ուղերձ հղեց Մայրերի օրվա կապակցությամբ՝ Ուկրաինայի առաջին տիկնոջ հետ:

«Կարևոր էր այս ծանր պահին աջակցել ուկրաինացիներն ու ասել, որ այս դաժան պատերազմը պիտի դադարեցվի: Միացյալ Նահանգների ժողովուրդը կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին»,- ասում է առաջին տիկին Ջիլ Բայդենը:

Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի երկու պատվիրակություններ ևս այցելեցին Կիև՝ իրենց աջակցությունը ցույց տալուհամար:

Բայց նախագահական այցերը պատերազմական գոտիներ ունեն ավելի բարձր նշաձող, ասում է պատմաբան Ջերեմի Սուրին: Չնայած դրան՝ այս այցերը ներառում են բարձր ռիսկեր, և պատմականորեն, քիչ արդյունավետ են, նշում է նա:

«Այն օրինակներից, որոնք կարող եմ մտաբերել, ոչ մի ապացույց չկա, որ նախագահական այցն իրականում ազդել է պատերազմի ելքի վրա: Այն խորհրդանշական է, և նշանակություն ունի քաղաքական առումով: Չայցելելը չի վնասում քաղաքական ուղեգծին, իսկ այցելելը վճռական դեր չի խաղում այս հարցում»,- նշում է պատմաբանը:

Ըստ նրա՝ նախկինում նախագահներն այցելել են ԱՄՆ ռազմական ներկայության գոտիներ, որը չափազանց ռիսկային է նախագահի նման բարձր պաշտոնյայի համար: Սակայն մահացու վտանգը միակ սպառնալիքը չէ, որին առերեսվում է նախագահը:

«Առկա է Ջորջ Բուշի դեպքը, երբ իրաքցի առաջնորդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ իրաքցի լրագրողը կոշիկ էր նետել նրա վրա: Շատ բաներ կարող են պատահել, երբ դուք գտնվում եք ձեր երկրից դուրս պատերազմական գոտում: Նույնիսկ մանրակրկիտ պատրաստության դեպքում, երբեք հայտնի չէ, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր նախագահի շուրջն են լինելու: Եվ դա հատկապես խնդրահարույց է, երբ այդ մարդիկ ամերիկացի զինվորականներ չեն»,- նշում է Սուրին:

Նա ասում է, որ Ուկրաինա այցելելու ռիսկերը նշանակում են, որ Բայդենի ցանկացած այց անպայմանորեն քողարկված կլինի գաղտնիությամբ և դրա մասին կհաղորդվի վերջին պահին: Այսպիսով, ժամանակ է պահանջվում մինչև երկու առաջնորդները հանդիպեն դեմ առ դեմ: Եվ քանի դեռ պատերազմը շարունակվում է, նման վիճակը կշարունակվի:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի Սպիտակ տան թղթակից Անիտա Փաուելի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG