Մատչելի հղումներ

Հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա Բայդենի վարչակազմի մեծ ուշադրությունը


Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության անդամների հետ երկօրյա գագաթաժողովից հետո ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մեկնում է Սեուլ և Տոկիո: Միջազգային այս լարված պայմաններում նման այցը մեկ անգամ եւս ընդգծում է հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի հատուկ հետաքրքրությունը, որտեղ Չինաստանը մնում է որպես ամենամեծ ռազմավարական մրցակիցն ու մարտահրավերը:

Սեուլում Բայդենը հանդիպելու է Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Յուն Սուկ Յոլին, երբ Հյուսիսային Կորեան շարունակում է բալիստիկ հրթիռների փորձարկումների շարքը:

Տոկիոյում Բայդենը կմասնակցի Quad գործընկերության գագաթաժողովին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, ինչպես նաեւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի կամ վարչապետի թեկնածու Էնթոնի Ալբանեզի հետ՝ կախված նրանից, թե նրանցից որ մեկը կհաղթի շաբաթ օրն անցկացվելիք ընտրություններում:

Բայդենը ուկրաինական ճգնաժամի միջոցով Չինաստանին ազդանշան է տալու, որ ուժի միջոցով ստատուս քվոյի միակողմանի փոփոխություններ կատարելն անընդունելի է: Նա այսպիսով ակնարկելու է Թայվանը եւ

Հարավչինական ծովում վիճելի կղզիները։

Վիլսոնի կենտրոնի վերլուծաբաններից Ռոբերտ Դեյլին ‘’Սկայպ’’-ի միջոցով ասում է,, թե «Բայդենի վարչակազմը ցանկանում է շատ հստակ հասկացնել, որ ամբողջ տարածաշրջանում կա ուժեղ աջակցություն Թայվանի նկատմամբ’’:

Quad-ը նաև կխորհրդակցի Սողոմոնի կղզիների և Պեկինի միջև վերջերս կնքված անվտանգության համաձայնագրի շուրջ, որը մտավախություն է առաջացրել Խաղաղ օվկիանոսի հարավային ռազմավարական ջրերում չինական ռազմակայանի վերաբերյալ:

Փեթսի Վիդակուսվար

Արամ Վանեցյան

XS
SM
MD
LG