ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը հայտարարեց, որ անցած շաբաթավերջին Նյու Յորքի Բաֆալո քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունը, որի արդյունքում սպիտակամորթ դեռահասի կողմից արձակված կրակին զոհ գնաց սեւամորթ 10 մարդ, «ներքին ահաբեկչություն» էր, որը սնուցվում է ‘’սպիտակամորթ գերակայության’’ քարոզչությամբ:
Երեքշաբթի օրը Նյու Յորք նահանգի Բաֆալո քաղաք կատարած այցի ժամանակ նախագահ Բայդենը հորդորեց ժողովրդին մերժել ‘’սպիտակամորթների գերակայության թույնը’’:
Բայդենն ասաց, որ ժողովուրդը պետք է մերժի ռասիստական «փոխարինման տեսության» սուտը, որը պաշտպանում էր հրաձիգը, սպանելով սեւամորթ 10 անձանց»:
Այսպես կոչված փոխարինման տեսությունը ռասիստական գաղափարախոսություն է, որը տարածում է գտել սպիտակ ազգայնական շրջանակներից ու ներթափանցել այլ ոլորտներ: Ըստ այդ տեսության, սպիտակամորթ անձինք եւ նրանց ազդեցության ոլորտները ներգաղթի և ծնելիության բարձր մակարդակի միջոցով միտումնավոր կերպով «փոխարինվում» են այլ ռասաներով:
Բայդենն ասել է. «Ամերիկայում չարը չի հաղթի: Ես խոստանում եմ, որ ատելությունը չի հաղթելու: Սպիտակամորթների գերակայությունը չի շարունակվելու: Եվ մենք բոլորս պիտի աշխատենք հաղթելու մարդկանց միջեւ ատելությունը խորացնող այդ չարիքին’’, ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Ջոնաթան Սփայեր