Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի արտահանման խափանումը կարող է հանգեցնել պարենի հետ կապված խնդիրների ամբողջ աշխարհում:
Լեհաստանի գյուղատնտեսության նախարարն ասել է, որ ուկրաինական հացահատիկի արտահանումը կարող է իրականացվել Լեհաստանի տարածքով, քանի դեռ Ռուսաստանը խոչընդոտում է դրա արտահանմանը սևծովյան նավահանգիստներով։
Դրա մասին է հայտարարել փոխվարչապետ Հենրիխ Կովալչիկը Վարշավայում՝ ԱՄՆ գյուղատնտեսության նախարար Թոմ Վիլսակի, Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարի և ԵՄ գյուղատնտեսության հանձնաժողովի ղեկավարի ներկայությամբ։
Ուկրաինայի հացահատիկի արտահանումը խափանվել է պատերազմի պատճառով, ինչը կարող է հանգեցնել պարենի պակասի, սովի և գնաճի ամբողջ աշխարհում։
Վիլսակը դատապարտել է Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի գողությունը և սովի օգտագործումը որպես պատերազմի գործիք: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը որևէ առավելություն չստանա նման վարքագծից։
Կովալչուկն իր հերթին ասել է, որ Բալթիկ ծովի լեհական նավահանգիստները պատրաստ են ուկրաինական հացահատիկն այլ երկրներ տեղափոխելու համար։
Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա