Փետրվարի 24-ից ի վեր, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, ռուսական արժույթի փոխարժեքը շաբաթների ընթացքում մտավ խոշոր տատանումների փուլ: Ներխուժման առաջին օրերին ֆինանսական փորձագետները կանխատեսում էին, որ մոտ ապագայում դոլարը և եվրոն կարժենան ավելի քան 200 ռուբլի: Սակայն մարտի սկզբին դոլարը վաճառվում էր 140 ռուբլով, եվրոն՝ 150։ Տնտեսական փորձագետներից Պաոլո Պասկուարիելոն ասում է, որ երբ պատժամիջոցները մտան ուժի մեջ, ստիպեցին, որ ռուբլու պահանջարկը փլուզվի, քանի որ պատժամիջոցներն արգելում էին աշխարհի մեծաթիվ երկրների ընկերությունների փոխանցումները կատարել ռուբլով: Դրա արդյունքում ռուսական ընկերությունները զրկվեցին փոխանցումները կատարել ռուբլով: Դրա արդյուքում էլ դոլարի ծավալները պակասեցին Ռուսաստանում, ռուբլին էլ դարձավ թույլ ու արժեզրկված’’:
Մայիսի սկզբին և՛ եվրոն, և՛ դոլարը վաճառվում էին 70 ռուբլուց պակաս գնով։ Եվ չնայած ռուսական պետական հեռուստատեսությունը շտապեց հայտարարել արևմտյան պատժամիջոցների դեմ հաղթանակի մասին, փորձագետները զգուշացնում են, որ փոխարժեքը արհեստականորեն իջեցվում է, քանի որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը օգտագործում է իր բոլոր ռեսուրսները՝ ռուբլու ամրապնդման համար։
«Կա երեք հիմնական եղանակ, որոնցով Կենտրոնական բանկերը կարող են վերահսկել արժույթը. Եթե նրանք ցանկանում են, որ տեղական արժույթը ուժեղ լինի, ապա ավելի շատ են կատարում գնումներ: Նրանք կարող են բարձրացնել տոկոսադրույքները, ուստի ավելի գրավիչ են դարձնում տեղական արժույթը: Նրանք կարող են սահմանափակումներ մտցնել երկրից դուրս փող տեղափոխելու իրավունքի վրա, որպեսզի կարողանան սահմանափակել կապիտալի շարժունակությունը: Ռուսաստանի Կենտրոնական բանկը երեք այս քայլին էլ դիմել է’’, ասում է վերլուծաբանը եւ ավելացնում, որ դա հավերժ շարունակելն անհնար էր, քանի որ բարձր տոկոսադրույքները ‘’սպանում’’ են տեղական տնտեսությունը։
Տնտեսագետներն ասում են, որ այժմ ռուբլին ուժեղ պահելն ավելի շատ հոգեբանական խթան է Ռուսաստանի ժողովրդի համար, քան` իրական տնտեսական:
Փորձագետները համակարծիք են, որ եթե Արևմուտքը մնա միասնական Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները կիրառելու և պահպանելու իր պատրաստակամության մեջ, ապա տնտեսական հետևանքները Մոսկվայի համար շատ դաժան կլինեն, եթե ոչ հենց հիմա, ապա ոչ շատ հեռու ապագայում:
Արամ Վանեցյան Աննա Ռայս