Մատչելի հղումներ

Ուկրաինայի ժողովրդավարության և պաշտպանության վարկերի վարձակալության ակտն` ընդդեմ Ռուսաստանի


Ուկրաինայի ժողովրդավարության և պաշտպանության վարկերի վարձակալության ակտն այսօր ներկայացվել է Բայդենի սեղանին երկկուսակցական ճնշող աջակցությամբ, ինչը թույլ է տալիս ավելի հեշտացնել ու արագացնել ամերիկյան զենքերի տեղափոխումը դեպի Ուկրաինա:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ԱՄՆ-ը մոտ 8000 ինքնաթիռ առաքեց Խորհրդային Միություն, որպեսզի դրանք դուրս բերվեին ընդդեմ նացիստական ուժերի: Ինչպես այս օրինագծի հեղինակներից սենատոր Դեն Սալիվանն է ասում, ‘’ծրագիրն այս անգամ ունի այլ թիրախ: Եվ թիրախը Ռուսաստանն է’’:

Նոր օրենքի անհրաժեշտությունն առաջ եկավ հատկապես այն բանից հետո, երբ ստացվեցին տեղեկություններ, որ ռուսները ուկրաինացիներին ստիպում են տեղափոխվել Ռուսաստան: Այս մասին է հայտարարել նաեւ Պենտագոնի մամուլի քարտուղարմ Ջոն Քըրբին:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն էլ երկուշաբթի օրը հայտարարեց, որ ապացույցներ ունի ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մասին, որոնք իրագործվել են այս տարվա սկզբին Կիևում ռուսական ուժերի կողմից:

Իսկ ահա մայիսի 9-ին, երբ Ռուսաստանում նշում են Հաղթանակի օրը, Պուտինն Ուկրաինային եւ Արեւմուտքին է մեղադրում, իր խոսքերով ասած, ‘’անընդունելի սպառնալիքների’’ համար:

‘’Դուք պայքարում եք հանուն հայրենիքի, նրա ապագայի համար, որպեսզի ոչ ոք չմոռանա Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը։ Որպեսզի աշխարհում տեղ չմնա դահիճների և նացիստների համար’’, ասել է նա զինված ուժերին հղված իր ուղերձում:

Սակայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, երկուշաբթի օրը Պուտինի ելույթի ժամանակ հրապարակված տեսանյութում պնդում է, որ լինելու է Ուկրաինայի սեփական Հաղթանակի օրը:

‘’Դատապարտվելու եւ պարտվելու է նա, ով այսօր կրկնում է Հիտլերի վարչակարգի սարսափելի հանցագործությունները’’, ասել է նա:

Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից սկսված ներխուժումից ի վեր Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է մոտ 4 միլիարդ դոլարի զենք և տեխնիկա: Նախագահ Բայդենը Կոնգրեսից խնդրել է 33 միլիարդ դոլարի լրացուցիչ միջոցներ` մինչեւ սեպտեմբեր Ուկրաինայի համար նոր մատակարարումներ իրականացնելու նպատակով:

Արամ Վանեցյան. Քարլա Բեբբ

XS
SM
MD
LG