Մատչելի հղումներ

Դեպի ՆԱՏՕ. Դաշինքին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ուղին


Տասնամյակներ շարունակ, նույնիսկ Սառը պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում Ֆինլանդիան շարունակում էր պահպանել չեզոքության գործընթացը: Սակայն ամեն ինչ փոխվեց Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսված ներխուժումից հետո:

‘’Մենք հիմա պետք է մեր որոշումները կայացնենք՝ ելնելով մեր ազգային շահերից’’, ասում է Ֆինլանդիայի եվրոպական հարցերով նախարար Տուտտի Տուպուրաենենը:

Վերջին հարցումների համաձայն, այս երկրի բնակչության 76 տոկոսն այժմ կողմ է դաշինքին միանալուն:

‘’Մենք չենք կարող ապրել այնպիսի անկանխատեսելի հարեւանի հետ, ինչպես նախկինում էինք ապրում’’, ասում են մարդիկ այստեղ։ Նրանց խոսքերով, եթե նայեք աշխարհագրական փաստերին, ‘’ապա մենք միակ եվրոպական ոչ ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանին հարևան երկիրն ենք, որը մինչ այժմ ներխուժման չի ենթարկվել’’:

Ֆինլանդիան քննարկում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեղ դիմում Շվեդիայի հետ, որը մինչ այժմ նույնպես պահպանում էր դաշինքի անդամ չլինելու իր կարգավիճակը: ՆԱՏՕ-ն հասկացրել է, որ երկու այս երկրները ջերմորեն կընդունվեն որպես անդամներ, հնարավոր է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Երկուսն էլ Եվրամիության անդամներ են։ Նրանց ուժերը պարբերաբար մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին և հմուտ են արկտիկական գործողություններում։ Դրանք զգալիորեն կարող են արագացնել դաշինքին անդամակցելու հնարավորությունները Բալթյան և Հյուսիսային Եվրոպայում, որտեղ Ռուսաստանը մեծ ռազմական ներկայություն ունի:

Ռուսաստանը սպառնացել է «ռազմատեխնիկական պատասխան»-ով, եթե Ֆինլանդիան և Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին: Սպառնացել է նաեւ միջուկային զենքեր տեղակայել Կալինինգրադում: Բայց նման միջուկային սպառնալիքները կարող են հակառակ արդյունք տալ:

Չարլի Սալոնիուս-Պաստեռնակի խոսքերով. ‘’Մենք երբեք ի զորու չենք լինի ստեղծել միջուկային զսպող ուժ առանց ՆԱՏՕ-ին անդամկցելու’’:

Ուկրաինա ներխուժելուց առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ից պահանջել էր հետ քաշել իր ուժերը Արևելյան Եվրոպայում: Փոխարենը, դաշինքը պատրաստվում է նոր անդամներ ընդունել:

Ըստ փորձագետների, ‘’Այժմ այս երկու երկրների անվտանգության և պաշտպանության քաղաքականության արմատական փոփոխությունը պետք է դիտարկել որպես ևս մեկ ռազմավարական ձախողում Պուտինի համար’’:

Հենրի Ռիջուել

Արամ Վանեցյան

XS
SM
MD
LG