Մատչելի հղումներ

 
Պուտինն ասում է, թե Արևմուտքից «սպառնալիքն» էր, որ հարկադրեց իրականացնել ներխուժում Ուկրաինայում

Պուտինն ասում է, թե Արևմուտքից «սպառնալիքն» էր, որ հարկադրեց իրականացնել ներխուժում Ուկրաինայում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը Արեւմուտքի երկրներին է մեղադրել Ուկրաինա ներխուժելու համար՝ ասելով, որ Ռուսաստանը գործել է ի պատասխան «Ռուսաստանի սահմանների հարեւանությամբ բացարձակ անընդունելի սպառնալիքի»։ Ելույթ ունենալով Երկրորդ աշխարհամարտում նացիստական Գերմանիայի պարտության օրվա կապակցությամբ` Պուտինը խոսել է Ռուսաստանի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պահանջների մասին եւ նշել, որ այդ պահանջները ներկայացվել էին մինչեւ փետրվարի 24-ին ներխուժում սկսելը: Նա պնդել է, որ Մոսկվան չի ունեցել հարեւան պետության դեմ հարձակումներ իրականացնելու ծրագիր:

Հիշեցնենք, որ այդ օրերին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները բազմիցս են հանդիպել ռուս պաշտոնյաների հետ, բայց մերժել են Ռուսաստանի որոշ պահանջներ, ինչպիսիք են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին երբեք չմիանալու Ռուսաստանի պահանջը:

«ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան մեզ լսել, ինչը նշանակում է, որ նրանք իրականում բոլորովին այլ ծրագրեր ունեին, և մենք դա տեսանք», - երկուշաբթի ասել է Պուտինը: «Բացահայտորեն նախապատրաստվում էին Դոնբասում մեկ այլ պատժիչ գործողության՝ ներխուժելու մեր պատմական հողեր, այդ թվում՝ Ղրիմ», ասել է նա։

Պուտինը նաև զուգահեռներ է անցկացրեցլ Երկրորդ աշխարհամարտում խորհրդային ուժերի և Ուկրաինայում այսօրվա ռուսական ուժերի միջև։ Պուտինը բնութագրել է Ուկրաինա ներխուժումը որպես այդ երկիրը «ապանացիֆիկացնելու» գործողություն, մինչդեռ Ուկրաինան և նրա արևմտյան դաշնակիցները ասում են, որ Պուտինը սկսել է չարդարացված և չհրահրված պատերազմ:

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ պատերազմի համար ոչ մի ռացիոնալ պատճառ չկար, բացի Ռուսաստանի «հիվանդագին կայսերական նկրտումներից»։

«ՆԱՏՕ-ի երկրները չէին պատրաստվում հարձակվել Ռուսաստանի դեմ»,- ելույթից հետո թվիթերում գրել է Պոդոլյակը։ «Ուկրաինան չի ծրագրել հարձակում ընդդեմ Ղրիմի, եւ որ ռուս զինվորականները մահանում են ոչ թե իրենց երկիրը պաշտպանելու, այլ այլոց երկիրը գրավելու համար»:

«Այսօր մենք նշում ենք նացիզմի դեմ հաղթանակի օրը: Մենք հպարտանում ենք մեր նախնիներով, ովքեր հակահիտլերյան կոալիցիայում այլ ժողովուրդների հետ միասին հաղթեցին նացիզմին: Եվ մենք թույլ չենք տա, որ որևէ մեկն իրեն վերագրի այս հաղթանակը: Մենք թույլ չենք տա, որ այն յուրացվի: - ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Այն ժամանակ մենք հաղթեցինք, հիմա էլ կհաղթենք»,- հավելել է նա։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն սպառել է ճշգրիտ կառավարվող զինամթերքի պաշարները՝ ինչը ստիպում է այս երկրի զինված ուժերին ապավինել ավելի հին զինամթերքներին, որոնք ավելի քիչ հուսալի են և նվազ ճշգրիտ:

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինայում բացահայտեց լայնածավալ ճշգրիտ հարվածներ հասցնելու գործում Ռուսաստանի զինված ուժերում առկա թերությունները», - ասված է նախարարության հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG