Մատչելի հղումներ

Ուկրաինացիները` ԱՄՆ-Մեքսիկա սահմանին


Փետրվար ամսից ի վեր, երբ սկսվեց Ուկրաիանայի դեմ Ռուսաստանի ներխուժումը, երկրից հեռացող ուկրաինացիների մի զգալի մասն ուղղություն վերցերց դեպի Մեքսիկա, այստեղից Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մտադրությամբ:

Մեքսիկացի պաշտոնատար անձանցից Ռոման Կոտան ասում է, որ ի տարբերություն շատ այլ խմբերի, որոնք այստեղ հասնելուց հետո են որոշում իրենց հետագա անելիքը, ուկրաինացիների հարյուր տոկոսն այստեղ լրացնում են փախստականի դիմումներ:

Ուկրաինայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լուցկ քաղաքից է 19-ամյա Դավիդ Շետելան, որը Լոնդոնում մեկ տարի աշխատելուց հետո փետրվարի 25-ին, հարձակումները սկսվելուց մեկ օր անց վերադարձել է Ուկրաինա եւ հայտնվել այս իրավիճակում:

‘’Երբ հասա Տիխուանա, կամավորներն օգնեցին ինձ: Նրանք գրկաբաց են այստեղ ընդունում մարդկանց, օգնում են արագ լրացնել թղթերը, բացատրում ընթացակարգը’’, ասում է նա:

Հազարավոր մարդիկ են տեղավորվում Բենիտո Խուարեսի մարզական կենտրոնում: Այստեղ նրանք սպասում են, մինչեւ գա Էլ Չափարելի նավահանգստային անցակետ իրենց տանելու ժամանակը:

Ինչպես տեղի աշխատակիցներից Ադրիանա Նոլասկոն է ասում, Տիխուանա նահանգում ուկրաինացիներին ցուցաբերվող օգնությունը նկատելիորեն մեծ է, քանի որ այդ գործին են լծվել նաեւ ուկրաինական համայնքի անդամները:

Սան Դիեգոյի սահմանային պարեկության փոխտնօրեն Պատրիսիա Մակգուրկ-Դանիելը ասում է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան միասին աշխատում են գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:

‘’Սա նախապես պատրաստված լինելու ցայտուն օրինակ է: Կառավարությունը նախապես գիտեր, որ լինելու է այս հոսքը, ու ամեն ինչ նախապատրաստված էր այն ճիշտ կազմակերպելու համար’’, ասում է պաշտոնյան:

Դեղագործ Իրինա Պոտապսկան դստեր հետ, մինչեւ ներխուժումը սկսվելը, Օդեսայից մեկնել էր Թուրքիա` հանգստանալու։ Երկու շաբաթ անց, իր ընտանիքի խնդրանքով, տուն վերադառնալու փոխարեն, նա մեկնել է Նյու Յորք, որտեղ նրա քույրն է բնակվում: Իրինան, չնայած ուրախ է այստեղ ապահովության համար, սակայն հաստատակամ է Ուկրաինա վերադառնալու հարցում: ‘’Ես սիրում եմ իմ երկիրը: Ես սիրում եմ Նյու Յորքը, սիրում եմ Ամերիկան, բայց իսկապես ուզում եմ վերադառնալ տուն’’, ասում է նա:

Իրինան միակը չէ, որոնք անկախ այստեղ արժանացած հոգատար վերաբերմունքից, ուզում են ապրել իրենց հայրենիքում, եւ պատրաստ են պատերազմն ավարտվելուց հետո, լծվել հայրենիքը վերականգնելու գործին:

XS
SM
MD
LG