Մատչելի հղումներ

Արեւմուտքը քննարկում է Ուկրաինային նոր զենքեր տրամադրելու հարցը


Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները Գերմանիայում քննարկում են Ուկրաինային զինելու հարցը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Գերմանիայի Ռամշտայնի ավիաբազայում:

Բլինքենը հայտարարել է, որ Զելենսկիի և այլ պաշտոնյաների հետ հանդիպումները պետք է շեշտեն Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը, եւ որ իրենք ուշադրությամբ լսելու են հակամարտության ընթացքում Ուկրաինային անհրաժեշտ զենքերի մասին Զելենսկիի կարծիքը:

Միացյալ Նահանգների բանակի գեներալ Մարկ Միլին երկուշաբթի օրը իր հետ Գերմանիա մեկնող լրագրողներին ասել էր, որ Ուկրաինային «շարունակական աջակցություն է պետք մարտի դաշտում հաջողություն գրանցելու համար’’:

Գերմանիայի կառավարությունն արդեն թույլատրել է զենիթային մոտ 50 տանկեր մատակարարել Ուկրաինային: Բեռլինն այս որոշումը կայացրեց ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հետ անցակցվող բանակցությունների ընթացքում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՆԱՏՕ-ին նախազգուշացրել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու վտանգների մասին՝ հայտարարելով, որ կա հակամարտությունը Երրորդ աշխարհամարտի վերածվելու վտանգ։

XS
SM
MD
LG